- ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում փոխհատուցվում են տուժած կողմին հասցված հետևյալ վնասները․
- Գույքային վնաս։
- ԿԱՍԿՈ ՍՏԱՆԴԱՐՏ ՌԻՍԿԵՐ, ներառյալ․
- Տրանսպորտային միջոցների արտադրությունը՝ մինչև 10 տարի
| 3.300.000 դրամ | յուրաքանչյուր տուժած անձի համար, | |
| 33.000.000 դրամ | յուրաքանչյուր ապահովագրական դեպքի համար։ Գույքային վնասների դեպքում | |
| 1.800.000 դրամ | յուրաքանչյուր տուժած գույքի համար, | |
| 18.000.000 դրամ | յուրաքանչյուր ապահովագրական դեպքի համար։ |
| Նվազագույն սահմանաչափ | 45,000 դրամ | |
| Առավելագույն սահմանաչափ | 97,000 դրամ |
- Տրանսպորտային միջոցի տեսակ,
- Տրանսպորտային միջոցի շարժիչի հզորությունը (ձիաուժ)
- Ապահովագրված անձի իրավաբանական կարգավիճակը
- Ապահովագրված անձի գրանցման վայրը։
| Ավարտից 11 ամսից մինչև 1 տարի ներառյալ | 1 | |
| 10-ից մինչև 11 ամիս ներառյալ | 0.95 | |
| 9-ից մինչև 10 ամիս ներառյալ | 0.85 | |
| 8-ից մինչև 9 ամիս ներառյալ | 0.77 | |
| 7-ից մինչև 8 ամիս ներառյալ | 0.7 | |
| 6-ից մինչև 7 ամիս ներառյալ | 0.65 | |
| 5-ից մինչև 6 ամիս ներառյալ | 0.6 | |
| 4-ից մինչև 5 ամիս ներառյալ | 0.5 | |
| 3-ից մինչև 4 ամիս ներառյալ | 0.4 | |
| 2-ից մինչև 3 ամիս ներառյալ | 0.33 | |
| 1-ից մինչև 2 ամիս ներառյալ | 0.25 | |
| 16-ից մինչև 1 ամիս ներառյալ | 0.2 | |
| 11-ից մինչև 15 օր ներառյալ | 0.12 | |
| 10 օր | 0.09 |
- 1 տարվա ժամկետով
- Մինչեւ 1 տարի
- Տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նույնականացման փաստաթուղթ
- Տրանսպորտային միջոցի տեխնիկական արտոնագիր
Ըստ տարբեր հանգամանքների՝ կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկություններ:
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով ընկերությունը կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ:
Ապահովագրության տեսակը, ապահովագրության դասը և (կամ) ենթադասը, ապահովագրության պայմանագրի վերակնքման, վերաձևակերպման կարգն ու պայմանները, ապահովագրական պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրի կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման պայմանները, ժամկետները և սակագները, ինչպես նաև ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ դադարեցման և լուծման դեպքերն ու պայմանները, ներառյալ նաև ապահովադրին վերադարձման ենթակա ապահովագրավճարների մեծության չափը և հաշվարկման կարգը ներկայացված են ստորև կցված Պայմաններում:
ԱՊՊԱ պայմանագիր կարող եք կնքել ՀՀ հաշվառված մեքենաների համար նվազագույնը 3 ամիս, իսկ ՀՀ հաշվառում չունեցող մեքենաների համար նվազագույնը 10 օր ժամկետով։ ԱՊՊԱ պայմանագրի կնքման առավելագույն ժամկետը 1 տարի է։
2023թ․ ապրիլի 1-ից գործող ընկերության մոդելի համաձայն՝ ապահովագրավճարը ձևավորվում է հետևյալ գործոնների հիման վրա․
- ՏՄ-ի տեսակ
- ՏՄ-ի շարժիչի հզորություն
- Ապահովադրի իրավաբանական կարգավիճակը
- Ապահովադրի գրանցման վայր
- Պայմանագրի ժամկետ
- Բոնուս-Մալուս դաս
Բոնուս-մալուսն ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների զեղչերի և հավելավճարների համակարգ է։ Մանրամասն՝ այստեղ․
Պատահարների գրանցման պարզեցված ընթացակարգ
Համաձայնեցված հայտարարագրի միջոցով կարելի է գրանցել ավտովթարը, եթե՝
- - վթարին մասնակից են միայն երկու ավտոմեքենաներ, եւ վնաս է պատճառվել միայն այդ ավտոմեքենաներին կամ դրանցից մեկին,
- - վթարում ներգրավված երկու ավտոմեքենաներից առնվազն մեկի համար առկա է գործող ԱՊՊԱ պայմանագիր,
- - վարորդներից մեկն ընդունել է իր ամբողջական մեղավորությունը,
- - տուժող վարորդի պահանջը մեղավոր վարորդի նկատմամբ չի գերազանցում 100.000 դրամը:
- - տուժող վարորդի պահանջը մեղավոր վարորդի նկատմամբ չի գերազանցում 400.000 դրամը (այս դեպքում հնարավոր է պատահարը գրանցել էլ․ համաձայնեցված հայտարարագրի - միջոցով, բջջային հավելված, միայն Երևան քաղաքում տեղի ունեցած պատահարների համար)
Պարտադիր գործողություններ
Ավտովթարների պարզ գրանցման դեպքում անհրաժեշտ է, որպեսզի վարորդները ձեռնարկեն հետեւյալ հաջորդական գործողությունները
- առնվազն երեք անգամ լուսանկարեն բախված ավտոմեքենաների փոխադարձ դիրքերն ու վնասվածքները,
- լրացնեն եւ ստորագրեն համաձայնեցված հայտարարագիրը (Կից ձևաթուղթը)
- տեղի ունեցած ավտովթարի մասին առավելագույնը 40 րոպեի ընթացքում հեռախոսով տեղեկացնել մեղավոր վարորդի ապահովագրական ընկերությանը:
Պատահարներ գրանցման ստանդարտ ընթացակարգ
Այն դեպքերում, երբ պատահարի գրանցման համար չեն բավարարում վերոնշյալ պայմանները, ապա տվյալ պատահարը գրանցվում է ՃՈ կողմից։ Այս դեպքում անհրաժեշտ է․
- վթարից անմիջապես կետո վթարի վայր հրավիրեն ՃՈ-ին, իսկ Երևան քաղաքում՝ պարեկային ծառայությանը և հետևեն վերջիններիս ցուցումներին,
- Վթարից հետո առավելագույնը 40 րոպեի ընթացքում պատահարի մասնակից կողմերը պետք է տեղեկացնեն ապահովագրական ընկերությանը (վերջինիս ներկայություւնը դեպքի վայրում պարտադիր չէ),
- Ավտովթարի վայր հրավիրեն ՃՈ, իսկ Երևան քաղաքում՝ պարեկային ծառայությանը, և չտեղաշարժեն մեքենաները, մինչև վերջիններիս դեպքի վայր ժամանելը,
- Մասնակցել ՃՈ/պարեկային ծառայության կողմից սահմանված կարգի փաստաթղթերը կազմելու գործընթացին՝ դրանցում ներկայացնելով իրենց վերաբերող պատասխանները։
Հատուցում ստանալու համար անհրաժեշտ է զանգահարել Ընկերության պաշտոնական հեռախոսահամարին կամ ներկայացնել կայքի միջոցով ՝ կից հղումը․
Պարզեցված ընթացակարգ
Հատուցման գործընթացը կարող է տևել 11աշխատանքային օր` ներառյալ գումարի փոխանցումը։
Ստանդարտ հատուցման գործընթաց
Հատուցման գործընթացը կարող է տևել՝
- եթե առկա չէ պատճառի փորձաքննություն՝13 աշխատանքային օր` ներառյալ գումարի փոխանցումը,
- եթե առկա է պատճառի փորձաքննություն՝ 18աշխատանքային օր՝ ներառյալ գումարի փոխանցումը։
Ընդ որում նշված ժամկետները կարող են երկարաձգվել՝ կախված գործընթացում առկա բողոքարկումներից։
- Պատահարում մեղավոր ճանաչված ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը և պատահարի պահին այն տիրապետող այլ անձը, ինչպես նաև Ապահովադիրը,
- այն անձինք, որոնք գտնվել են հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած ավտոտրանսպորտային միջոցի մեջ, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ անձինք տեղյակ չեն եղել, որ ավտոտրանսպորտային միջոցը հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած է եղել, կամ ավտոտրանսպորտային միջոցի մեջ գտնվել են իրենց կամքին հակառակ,
- Ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ օրինական հիմքով այն տիրապետող այլ անձի ընտանիքի անդամները՝ գույքին պատճառված վնասների մասով (Ավելի մանրամասն՝ տես օրենքում.
Հենց նման դեպքերի համար նախատեսված են.
Գույքային վնասների համար՝
·ԿԱՍԿՈ
·CASCO UNIVERSAL
Մեղավոր վարորդին պատճառված անձնական վնասների համար՝
·ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
·Եթե Դուք տուժող եք, Ձեզ օգնության կհասնի JUST CASCO-ն,
·Եթե մեղավոր կողմ եք՝ԱՊԿԱ (Ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության կամավոր ապահովագրություն)
·
Անհրաժեշտ է լրացնել կից՝ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄԸ
Բողոքարկման ժամկետներին և հերթական քայլերին մանրամասն ծանոթանալու համար սեղմեք այստեղ
Ապահովագրական հատուցումը ապահովագրական պատահարի դեպքում ապահովագրական ընկերության կամ Բյուրոյի կողմից տուժողին կամ օրենքով և (կամ) ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված դեպքերում այլ անձանց վճարման ենթակա գումարն է։
Հատուցման ենթակա են տուժողին պատճառված հետևյալ վնասները`
Մանրամասները՝ այստեղ․
Երաշխավորման ֆոնդն ԱՊՊԱ մասին օրենքի համաձայն ստեղծված ֆոնդ է, որի կառավարիչն է Բյուրոն և որի նպատակն է օրենքով սահմանված դեպքերում Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցել տուժած անձանց պատճառված վնասները: Մանրամասները՝ այստեղ․

