- Ֆիզիկական վնասից, որն իր մեջ ներառում է.
Մեզ հետ ապահով է
0%
Ընկերությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ։
Ապահովագրության տեսակը, ապահովագրության դասը և (կամ) ենթադասը, ապահովագրության պայմանագրի վերակնքման, վերաձևակերպման կարգն ու պայմանները, ապահովագրական պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրի կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման պայմանները, ժամկետները և սակագները, ինչպես նաև ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ դադարեցման և լուծման դեպքերն ու պայմանները, ներառյալ նաև ապահովադրին վերադարձման ենթակա ապահովագրավճարների մեծության չափը և հաշվարկման կարգը ներկայացված են ստորև կցված Պայմաններում։
ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ պայմանագրերը մեզ ապահովագրում են տարբեր ռիսկերից։ Առաջինի դեպքում մենք ապահովագրում ենք մեր պատասխանատվությունը երրորդ անձի նկատմամբ, իսկ ԿԱՍԿՈ պայմանագրի շրջանակներում ապահովագրում ենք մեր մեքենան ֆիզիկական վնասից, երրորդ անձանց գործողություններից և հափշտակությունից։ Ուստի ԿԱՍԿՈ պայմանագիրը չի կարող փոխարինել ԱՊՊԱ պայմանագրին։
ԿԱՍԿՈ պայմանագիր կարող եք ձեռք բերել առավելագույնը 10 տարի վաղեմություն ունեցող մեքենաների համար։ Եթե Ձեր մեքենան ունի ավելի քան 10 տարվա վաղեմություն, հոգ չէ, հենց Ձեզ համար ենք մշակել CASCO UNIVERSAL ծրագիրը։
Դադարեցման համար անհրաժեշտ է ներկայացնել ապահովադրի անձնագիրը և պայմանագրի 2 օրինակը։
Վճարման հիմք հանդիսացող ֆիանանսական փաստաթղթերն են՝
Խորհրդատվության դեպքում՝ պատշաճ լրացված խորհրդատվական թերթիկ
Ատամնաբուժության դեպքում՝ տեղեկանք, որտեղ հստակ նշված կլինի տեղեկատվություն մատուցված ծառայությունների ծավալի և գների վերաբերյալ
Հետազոտությունների դեպքում՝ պատշաճ լրացված խորհրդատվական թերթիկ՝ հետազոտությունների ցուցմամբ և պատասխաններով
Ստացիոնար բուժօգնության դեպքում նաև էպիկրիզ։ Վնասվածքների դեպքում նաև ոստիկանության եզրակացություն։ Ալկոհոլի կամ այլ հոգեմետ ազդեցության նյութի օգտագործման վերաբերյալ համապատասխան եզրակացություն կամ հետազոտություն պատասխան։
Դեղորայքի դեպքում՝ պատշաճ լրացված խորհրդատվական թերթիկ՝ գնված դեղորայքի ցուցմամբ, վճարման հիմք հանդիսացող փաստաթղթերը, որտեղ նշված կլինի գնված դեղորայքի անվանումները