- Շարժական վուլկանացման ծառայություն (անվադողերի վերանորոգում)
- Մարտկոցի կցասնուցման ծառայություն
- Էվակուատորի ծառայություն
- Ապահովագրության հետ կապված ցանկացած խորհրդատվություն 24/7 ռեժիմով
- Ապահովագրական հատուցման ստացում՝ առանց Ապահովագրողի գրասենյակ այցելելու
- Ավտոտրանսպորտային միջոցի վարորդի դժբախտ պատահարներից ապահովագրություն
- Հաշվառված ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերերը
- Ավտոտրանսպորտային միջոցի վարձակալները
- Վարելու միջոցով ավտոտրանսպորտային միջոցներ ներմուծողները
- Աշխատունակության ժամանակավոր կորուստ
- Աշխատունակության մշտական կորուստ
- Մահ
Ընկերությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ։
Ապահովագրության տեսակը, ապահովագրության դասը և (կամ) ենթադասը, ապահովագրության պայմանագրի վերակնքման, վերաձևակերպման կարգն ու պայմանները, ապահովագրական պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրի կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման պայմանները, ժամկետները և սակագները, ինչպես նաև ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ դադարեցման և լուծման դեպքերն ու պայմանները, ներառյալ նաև ապահովադրին վերադարձման ենթակա ապահովագրավճարների մեծության չափը և հաշվարկման կարգը ներկայացված են ստորև կցված Պայմաններում։