- անձնական վնասներ, որոնք ներառում են Տուժողի առողջությանը պատճառված վնասները և դրանց հետևանքով կորցրած աշխատավարձը (եկամուտները), ինչպես նաև Տուժողի մահը
- գույքին պատճառված վնասներ, որոնք ներառում են Տուժողին պատկանող գույքի վնասվածքը կամ ոչնչացումը` բացառությամբ վնաս պատճառող Ավտոտրանսպորտային միջոցին կամ դրա կցորդին (կիսակցորդին) կցված կամ դրանց մեջ (վրա) գտնվող և Տուժողին սեփականության իրավունքով պատկանող գույքի
- 1 տարի ժամկետով
- մինչև 1 տարի ժամկետով
- Ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ անձը հաստատող փաստաթուղթ
- Ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագիր
| Տարեկան ապահովագրավճարը | սկսած 5000 դրամից։ |
Ընկերությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ։
Ապահովագրության տեսակը, ապահովագրության դասը և (կամ) ենթադասը, ապահովագրության պայմանագրի վերակնքման, վերաձևակերպման կարգն ու պայմանները, ապահովագրական պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրի կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման պայմանները, ժամկետները և սակագները, ինչպես նաև ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ դադարեցման և լուծման դեպքերն ու պայմանները, ներառյալ նաև ապահովադրին վերադարձման ենթակա ապահովագրավճարների մեծության չափը և հաշվարկման կարգը ներկայացված են ստորև կցված Պայմաններում։

