Հաճախ տրվող հարցեր
ԻՆՉՊԵՍ ՕԳՏՎԵԼ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԹԵԹԻՑ, ԱՐԴՅՈՔ ՊԱՐՏԱԴԻ՞Ր Է ԲԺՇԿԻ ԴԻՄԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԿԱՊ ՀԱՍՏԱՏԵԼ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԱյո, պարտադիր է։ Կարող եք տեղեկացնել՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարով՝ 010 500010 կամ գրանցելով առցանց հայտ։
ԱՐԴՅՈՔ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՓՈԽԵԼ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԱպահովադիրը պայմանագիրը կնքելու դեպքում ընտրում է գործընկեր բուժհաստատություններից մեկը (իր նախընտրությամբ) և պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում օգտվում է տվյալ բուժհաստատության մատուցած ծառայություններից։
ԶԱ (ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ) ՊԱՏԱՀԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ՈՒ՞Մ ԴԻՄԵԼՊատահարի դեպքում պետք է կապ հաստատել ապահովագրության պայմանագրի վրա նշված հեռախոսահամարներով ու հետևել աջակցող կազմակերպության ցուցումներին։
Արտերկրում վճարումներ կատարելու դեպքում անպայման ապահովագրական ընկերություն պետք է ներկայացվեն բժշկի ցուցումները, վճարումները հաստատող փաստաթղթերը։ Հայաստան վերադառնալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում պատահարի մասին պետք է գրավոր տեղեկացնել ընկերությանը։
Ի՞ՆՉ Է ԼԻՆՈՒՄ, ԵԹԵ ԱՊԱՀՈՎԱԴՐԻ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿՏՐՈՒԿ ՎԱՏԱՑԵԼ Է, ՆՐԱՆ ՇՏԱՊ ՀՈՍՊԻՏԱԼԱՑՐԵԼ ԵՆ, ՀԵՏԵՎԱԲԱՐ, ՉԻ ԿԱՐՈՂԱՑԵԼ ՆԱԽԱՊԵՍ ԿԱՊ ՀԱՍՏԱՏԵԼ ԱՋԱԿՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏՑանկացած վճարում կատարելիս անհրաժեշտ է պահպանել վճարումը հաստատող կտրոններն ու բժշկական ուղեկցող փաստաթղթերը։ Հայրենիք վերադառնալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում փաստաթղերը պետք է ներկայացնել Ընկերություն։ Նման դեպքերի համար սահմանված է ապահովագրական հատուցման առավելագույն սահմանաչափ։
ԱՐԴՅՈՔ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐԸԱյո, փոխհատուցվում են, եթե դեղամիջոցները ձեռք են բերվել բժշկական ցուցումով՝ ապահովագրական պատահար հանդիսացող դեպքի համար։
ԵԹԵ ԱՆՁԸ ԳՏՆՎՈՒՄ Է ԱՐՏԵՐԿՐՈՒՄ, ԿԱՐՈ՞Ղ Է ԱՅԴ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԶԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐՈչ, չի կարող։ Պայմանագիրը պետք է կնքել նախքան մեկնումը։ Արտերկրում գտնվելու ընթացում կնքված վկայագիրն առոչինչ է, և անձը չի կարող ստանալ ապահովագրական հատուցում։
ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՆԱԽՔԱՆ ԴՐԱ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸԴադարեցման համար անհրաժեշտ է ներկայացնել ապահովադրի անձնագիրը և պայմանագրի 2 օրինակը։
Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԻ ԱՊԱՀՈՎԱԴԻՐԸ ԿԱՄ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԸ, ԵԹԵ ՊԱՏԱՀԱՐ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼՊատահարի դեպքում Ապահովադիրը կամ Շահառուն պետք է անհապաղ այդ մասին տեղեկացնի Ընկերությանը՝ զանգահարելով պայմանագրում նշված հեռախոսահամարով։
ՊԱՏԱՀԱՐԸ ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ Ի՞ՆՉ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԴԻՄՈՒՄԸԱպահովադիրը կամ Շահառուն պարտավոր է 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղի ունեցած պատահարի մասին գրավոր հայտնել Ապահովագրողին։
ԵԹԵ ՊԱՏԱՀԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՍՏԱՑԵԼ ԵՄ ՀԱՏՈՒՑՈՒՄ, ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԸ ՆՎԱԶԵԼ Է, ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ԱՅՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼԱյո, հատուցում ստանալուց հետո Ապահովադիրն իրավունք ունի լրացուցիչ ապահովագրավճարի դիմաց վերականգնել նախնական ապահովագրական գումարը։Այսինքն, եթե Ձեր պայմանագրով ապահովագրական ծածկույթը 500.000 դրամ է, տեղի է ունեցել ապահովագրական պատահար, որի ընթացքում Ձեզ պատճառված գույքային վնասի համար փոխհատուցվել է, օրինակ, 200.000 դրամ, ստացվում է, որ Ձեր ապահովագրական գումարն արդեն 300.000 դրամ է կազմում։ Հավելյալ ապահովագրական վճարի դիմաց գումարը կվերականգնվի։
ԱՐԴՅՈՔ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ՞ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԱՀԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԻՐ ՓՈԽՀԱՏՈՒՑԱԾ ԳՈՒՄԱՐԸ ՀԵՏ ՊԱՀԱՆՋԵԼ ՎՆԱՍԸ ՊԱՏՃԱՌԱԾ ԿՈՂՄԻՑԱյո, իրավունք ունի, քանի որ պայմանագրով սահմանված է, որ ապահովագրական հատուցում վճարելուց հետո հատուցված գումարի սահմաններում Ապահովագրողին է անցնում Ապահովադրի պահանջի իրավունքը, որը նա ունի Ապահովագրողի կողմից հատուցված վնասի պատճառման համար պատասխանատու անձի նկատմամբ։ Այսինքն, եթե Ձեզ պատճառված վնասի համար պատասխանատու է «Իքս» անձը, Դուք ստիպված չեք վեճերի և քաշքշուկների մեջ հայտնվել «Իքս» անձի հետ՝ Ձեզ պատճառված վնասի փոխհատուցման համար։ Այս դեպքում Ընկերությունը հատուցում է, վճարում է Ձեզ պատճառված վնասի համար, փոխարենը՝ Ընկերությունն իրավունք է ստանում «Իքս» անձից հետպահանջել և ստանալ փոխհատուցած գումարը։
Այն դեպքում, երբ արդեն իրականացվել է վճարում, ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել ապահովագրական ընկերությանըՎճարման հիմք հանդիսացող ֆիանանսական փաստաթղթերն են՝
Խորհրդատվության դեպքում՝ պատշաճ լրացված խորհրդատվական թերթիկ
Ատամնաբուժության դեպքում՝ տեղեկանք, որտեղ հստակ նշված կլինի տեղեկատվություն մատուցված ծառայությունների ծավալի և գների վերաբերյալ
Հետազոտությունների դեպքում՝ պատշաճ լրացված խորհրդատվական թերթիկ՝ հետազոտությունների ցուցմամբ և պատասխաններով
Ստացիոնար բուժօգնության դեպքում նաև էպիկրիզ։ Վնասվածքների դեպքում նաև ոստիկանության եզրակացություն։ Ալկոհոլի կամ այլ հոգեմետ ազդեցության նյութի օգտագործման վերաբերյալ համապատասխան եզրակացություն կամ հետազոտություն պատասխան։
Դեղորայքի դեպքում՝ պատշաճ լրացված խորհրդատվական թերթիկ՝ գնված դեղորայքի ցուցմամբ, վճարման հիմք հանդիսացող փաստաթղթերը, որտեղ նշված կլինի գնված դեղորայքի անվանումները