Մեզ հետ ապահով է
0%
Տարեկան ապահովագրավճարը | սկսած 6000 դրամից։ |
Ընկերությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ։
Ապահովագրության տեսակը, ապահովագրության դասը և (կամ) ենթադասը, ապահովագրության պայմանագրի վերակնքման, վերաձևակերպման կարգն ու պայմանները, ապահովագրական պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրի կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման պայմանները, ժամկետները և սակագները, ինչպես նաև ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ դադարեցման և լուծման դեպքերն ու պայմանները, ներառյալ նաև ապահովադրին վերադարձման ենթակա ապահովագրավճարների մեծության չափը և հաշվարկման կարգը ներկայացված են ստորև կցված Պայմաններում։
Այո, կարող եք։
Ոչ, JUST CASCO ծրագրով կարող եք հատուցում ստանալ, եթե ՃՏՊ-ում հանդիսանում եք լիարժեք տուժող կողմ։
Ապահովագրական հատուցում ստանալու համար անհրաժեշտ է ՊԱՏԱՀԱՐԸ ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ ՈՉ ՈՒՇ, ՔԱՆ 2 (ԵՐԿՈՒ) ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ անհրաժեշտ է ԱՅԴ ՄԱՍԻՆ ԳՐԱՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻՆ ։ Դիմումի ընդունման գործընթացը էլեկտրոնային եղանակով կազմակերպելու անհրաժեշտության դեպքում կարող եք զանգահարել 010 500 010 հեռախոսահամարով։
Ապահովագրական հատուցումների սահմանաչափերը և հաշվարկման կարգն իրականացվում են ԱՊՊԱ օրենսդրությամբ սահմանված կարգով:
JUST CASCO պայմանագրով հատուցման ենթակա է մեքենայի փաստացի գնահատված վնասի և ԱՊՊԱ պայմանագրի գծով վճարված հատուցման գումարի դրական տարբերությունը։
Ապահովագրողը Հատուցմանդիմումըստանալուց հետո պարտավոր է որոշում ընդունել փորձաքննություն նշանակելու մասին(բացառությամբ այն դեպքերի, երբ հարուցվել է քաղաքացիական, քրեական կամ դատական կարգովվարչական գործ): Փորձաքննության ավարտից հետո 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքումընդունվում է ՝ ապահովագրական հատուցումը վճարելու կամ մերժելու մասինորոշում և այն1 (մեկ)աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կերպով ուղարկվումԱպահովադրին (նրաիրավահաջորդին), Լիազորված տիրապետողին:
Ապահովագրողն ապահովագրական հատուցումը վճարում է միանվագ` ապահովագրականհատուցման մասին որոշումը ընդունելուց հետո 5 (հինգ) աշխատանքային օրվաընթացքում: