- Վթար (ՃՏՊ)
- Բնական աղետներ
- Հրդեհ, պայթյուն, որն առաջացել է ՃՏՊ հետևանքով
- Կենդանիների կողմից հասցված վնաս
- Թռչող սարքավորումների կամ այլ առարկաների, այդ թվում` ծառերի, քարերի, բեկորների, ձյան կամ սառույցի վայր ընկնելու հետևանքով հասցված վնաս
- Ավտոտրանսպորտային միջոցի՝ ջուրն ընկնելու հետևանքով հասցված վնաս
- Երրորդ անձանց գործողություններ
- Ավտոտրանսպորտային միջոցի հափշտակություն (ընտրովի ռիսկ)
- ծառայություն. մինչև 10 օր տևողությամբ ավտոմեքենան ԱՆՎՃԱՐ վարձակալելու հնարավորություն (Enterprise Rent-A_Car ընկերությունից)
- ԱՄ արտադրություն՝ մինչև 10 տարվա
- ԱՄ արժեք՝ 6 մլն ՀՀ դրամ և ավելի
- ԱՄ տեսակ՝ մարդատար, «B» կարգ
- ԱՄ շահագործման նպատակ՝ անձնական
- Վարորդի տարիքը՝ 21 տարեկան և ավելի
- Վարորդի ստաժը՝ 3 տարի և ավելի
- Վարորդի ԲՄ դասը՝ 1 – 15 ԴԱՍ
- Ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ անձնագիր
- Ավտոտրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր
- Լիազորված տիրապետողի անձնագիր և վարորդական վկայական
Ընկերությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ։
Ապահովագրության տեսակը, ապահովագրության դասը և (կամ) ենթադասը, ապահովագրության պայմանագրի վերակնքման, վերաձևակերպման կարգն ու պայմանները, ապահովագրական պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրի կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման պայմանները, ժամկետները և սակագները, ինչպես նաև ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ դադարեցման և լուծման դեպքերն ու պայմանները, ներառյալ նաև ապահովադրին վերադարձման ենթակա ապահովագրավճարների մեծության չափը և հաշվարկման կարգը ներկայացված են ստորև կցված Պայմաններում։

