ապահովագրական տեսակ

CASCO Universal

  • Հատուկ Ձեր մեքենայի ապահովության համար մենք մշակել ենք ԿԱՍԿՈ ապահովագրության նոր տեսակ. սա ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ապահովագրություն է, որն ունենալու դեպքում Ձեր մեքենան ապահովագրված է տասնյակ ռիսկերից։

    Բացի այդ, ի տարբերություն սովորական ԿԱՍԿՈ-ի՝ այս դեպքում անկախ մեքենայի շուկայական արժեքից վճարում եք տարեկան ֆիքսված գումար, ստանում գրեթե 2 միլիոն դրամին հասնող փոխհատուցում։

    • Ընդհանուր տեղեկություններ

      Ի՞ՆՉ Է «CASCO UNIVERSAL» ԾՐԱԳԻՐԸ

      «CASCO UNIVERSAL» ծրագիրն առաջարկում է ավտոտրանսպորտային միջոցի ապահովագրություն հետևյալ ռիսկերից՝

      - Վթար (ՃՏՊ),
      - Բնական աղետներ,
      - Հրդեհ, պայթյուն, որն առաջացել է ՃՏՊ հետևանքով,
      - Կենդանիների կողմից հասցված վնաս,
      - Թռչող սարքավորումների կամ այլ առարկաների, այդ թվում` ծառերի, քարերի, բեկորների, ձյան կամ սառույցի վայր ընկնելու հետևանքով հասցված վնաս,
      - Ավտոտրանսպորտային միջոցի՝ ջուրն ընկնելու հետևանքով հասցված վնաս,
      - Երրորդ անձանց գործողություններ,
      - Ավտոտրանսպորտային միջոցի հափշտակություն:

       

      Ծածկույթի բացառություններն են՝
      - Ինքնաբռնկում,
      - Միայն ապակիներին վնաս,
      - Դետալների հափշտակություն,
      - ԿԱՍԿՈ ապահովագրության ստանդարտ բացառություններ:

        


      Ո՞Ր ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՆ ԵՆ ԵՆԹԱԿԱ ԱՊԱՀՈՎԱԳՐՄԱՆ
      Ավտորանսպորտային միջոցները (ԱՄ) և դրանց լիազորված տիրապետողները պետք է բավարարեն հետևյալ պայմաններին՝

      - ԱՄ արտադրության տարի՝ 1995 – 2015 *
      - ԱՄ տեսակ՝ Մարդատար, «B» կարգ
      - ԱՄ շահագործման նպատակ՝ Անձնական
      - Վարորդի տարիքը՝ 21 տարեկան և ավելի
      - Վարորդի ստաժը՝ 3 տարի և ավելի
      - Վարորդի ԲՄ դասը՝ 1 – 14 ԴԱՍ


      *Ապահովագրման ենթակա չեն հատուկ խմբի մեջ մտնող ԱՄ-ները, որոնք սահմանվում են հաշվիչով:

    • Պայմանագրի կնքում

      ՈՎՔԵ՞Ր ԿԱՐՈՂ ԵՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ «CASCO UNIVERSAL» ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
      «CASCO UNIVERSAL» ապահովագրության պայմանագիր կարող է ձեռք բերել.

      - ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը,
      - ավտոտրանսպորտային միջոցի վարձակալը:

       

       

      Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ
      Ավտորանսպորտային միջոցները (ԱՄ) և դրանց լիազորված տիրապետողները պետք է բավարարեն հետևյալ պայմաններին՝

      - Ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ անձնագիր,
      - Ավտոտրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր,
      - Լիազորված տիրապետողի անձնագիր և վարորդական վկայական:

       

      Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն։

       

          Ընկերությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ։

       

       

      Ապահովագրության տեսակը, ապահովագրության դասը և (կամ) ենթադասը, ապահովագրության պայմանագրի վերակնքման, վերաձևակերպման կարգն ու պայմանները, ապահովագրական պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրի կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման պայմանները, ժամկետները և սակագները, ինչպես նաև ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ դադարեցման և լուծման դեպքերն ու պայմանները, ներառյալ նաև ապահովադրին վերադարձման ենթակա ապահովագրավճարների մեծության չափը և հաշվարկման կարգը ներկայացված են ստորև կցված Պայմաններում։

       

    • Հաճախ տրվող հարցեր

    • Ցանկանու՞մ եք ավելի շատ տեղեկություններ ստանալ

      ՊԱՅՄԱՆՆԵՐ

      ԾՐԱԳԻՐ

    աջակցություն 24/7

    առցանց

    մենք ուրախ ենք Ձեզ օգնել

    ՄԵԶ ՀԵՏ ԱՊԱՀՈՎ Է. ասում ենք մենք ու փորձում մեր ամեն քայլով ավելի մոտ լինել հաճախորդին։

    Ունե՞ս մեր օգնության կարիքը, սեղմիր այստեղ