- Ընդհանուր տեղեկություններ
1. Ի՞ՆՉ Է «EXTRA CASCO» ԾՐԱԳԻՐԸ
Ծրագիրն առաջարկում է ավտոտրանսպորտային միջոցի ԿԱՍԿՈ ապահովագրության ընդլայնված ծածկույթ, որը ներառում է`
1. ԿԱՍԿՈ ՍՏԱՆԴԱՐՏ ՌԻՍԿԵՐ, այդ թվում՝- Վթար (ՃՏՊ),
- Բնական աղետներ,
- Հրդեհ, պայթյուն, որն առաջացել է ՃՏՊ հետևանքով,
- Կենդանիների կողմից հասցված վնաս,
- Թռչող սարքավորումների կամ այլ առարկաների, այդ թվում` ծառերի, քարերի, բեկորների, ձյան կամ սառույցի վայր ընկնելու հետևանքով հասցված վնաս,
- Ավտոտրանսպորտային միջոցի՝ ջուրն ընկնելու հետևանքով հասցված վնաս,
- Երրորդ անձանց գործողություններ,
- Ավտոտրանսպորտային միջոցի հափշտակություն (ընտրովի ռիսկ)․
2. «ՄԵՔԵՆԱՅԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ծառայություն. մինչև 10 օր տևողությամբ ավտոմեքենան ԱՆՎՃԱՐ վարձակալելու հնարավորություն (Enterprise Rent-A_Car ընկերությունից)
3. «ՍԹԱՓ ՎԱՐՈՐԴ» ծառայություն․
2. Ո՞Ր ԱՎՏՈՏՐԱՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՆ ԵՆ ԵՆԹԱԿԱ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ
Ավտոտրանսպորտային միջոցները (ԱՄ) և դրանց լիազորված վարորդները պետք է բավարարեն հետևյալ պայմաններին՝- ԱՄ արտադրություն՝ մինչև 10 տարվա
- ԱՄ արժեք՝ 6 մլն ՀՀ դրամ և ավելի
- ԱՄ տեսակ՝ մարդատար, «B» կարգ
- ԱՄ շահագործման նպատակ՝ անձնական
- Վարորդի տարիքը՝ 21 տարեկան և ավելի
- Վարորդի ստաժը՝ 3 տարի և ավելի
- Վարորդի ԲՄ դասը՝ 1 – 15 ԴԱՍ
Ապահովագրման ենթակա չեն հատուկ խմբի մեջ մտնող ԱՄ-ները, որոնք սահմանվում են հաշվիչով:
Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ
- Ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ անձնագիր,
- Ավտոտրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր,
- Լիազորված տիրապետողի անձնագիր և վարորդական վկայական։
Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն։
Ընկերությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ։
Ապահովագրության տեսակը, ապահովագրության դասը և (կամ) ենթադասը, ապահովագրության պայմանագրի վերակնքման, վերաձևակերպման կարգն ու պայմանները, ապահովագրական պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրի կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման պայմանները, ժամկետները և սակագները, ինչպես նաև ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ դադարեցման և լուծման դեպքերն ու պայմանները, ներառյալ նաև ապահովադրին վերադարձման ենթակա ապահովագրավճարների մեծության չափը և հաշվարկման կարգը ներկայացված են ստորև կցված Պայմաններում։
- Ընդհանուր տեղեկություններ