- Ընդհանուր տեղեկություններ
1. Ի՞ՆՉ Է «Վարորդի ապահովագրություն» ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
«Վարորդի ապահովագրություն» ծրագիրն առաջարկում է ավտոտրանսպորտային միջոցի շահագործման ընթացքում տեղի ունեցած ՃՏՊ-ի արդյունքում վարորդի և ուղևորների դժբախտ պատահարներից ապահովագրություն:
2. ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՒՄ
Ծրագրի շրջանակներում կարող են ապահովագրվել ապահովագրության օբյեկտ հանդիսացող ավտոտրանսպորտային միջոցի վարորդն ու ուղևորները:
3. Ի՞ՆՉ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՒՄ
«Վարորդի ապահովագրություն» ծրագրի շրջանակներում «Նաիրի Ինշուրանս»-ն առաջարկում է պաշտպանություն ապահովագրական պատահարի արդյունքում առաջացած հետևյալ իրադարձությունների ի հայտ գալու դեպքում.
- Աշխատունակության ժամանակավոր կորուստ
- Աշխատունակության մշտական կորուստ
- Մահ
- Պայմանագրի կնքում
Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ
- Ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ անձը հաստատող փաստաթուղթ
- Ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագիր
Ծրագիրը կարգավորվում է Ընկերության Խորհրդի կողմից հաստատված «Դժբախտ պատահարներից ապահովագրության պայմաններ»-ով։
Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն։
Ընկերությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ։
Ապահովագրության տեսակը, ապահովագրության դասը և (կամ) ենթադասը, ապահովագրության պայմանագրի վերակնքման, վերաձևակերպման կարգն ու պայմանները, ապահովագրական պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրի կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման պայմանները, ժամկետները և սակագները, ինչպես նաև ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ դադարեցման և լուծման դեպքերն ու պայմանները, ներառյալ նաև ապահովադրին վերադարձման ենթակա ապահովագրավճարների մեծության չափը և հաշվարկման կարգը ներկայացված են ստորև կցված Պայմաններում։
- Ընդհանուր տեղեկություններ