«JUST CASCO+» ծրագրով հատուցվում են ՃՏՊ հետևանքով տուժած ավտոտրանսպորտային միջոցին պատճառված գույքային վնասները, որոնք գերազանցում են ԱՊՊԱ կամ այլ ապահովագրության պայմանագրերով հատուցման ենթակա գումարի առավելագույն չափը, ինչպես նաև այն վնասները, որոնք առաջացել են ավտոտրանասպորտային միջոցում տեղադրված ԳԱԶԱԲԱԼՈՆԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ /բացառությամբ ամոնիակի և թթվածնային գազաբալոնների պայթյունի/:
Ապահովագրական գումար` 4,000,000 (չորս միլիոն) ՀՀ դրամ
Տարեկան ապահովագրավճար` 7,000 (յոթ հազար) ՀՀ դրամ
«JUST CASCO PREMIUM» ծրագրով հատուցվում են ավտոտրանսպորտային միջոցին պատճառված գույքային վնասները, որոնք գերազանցում են ԱՊՊԱ կամ այլ ապահովագրության պայմանագրերով հատուցման ենթակա գումարի առավելագույն չափը, ավտոտրանսպորտային միջոցի օգտագործման հետևանքով տուժողին պատճառված գույքային վնասները, որոնք գերազանցում են ԱՊՊԱ կամ այլ ապահովագրության պայմանագրերով հատուցման ենթակա գումարի առավելագույն չափը և այն վնասները, որոնք առաջացել են ավտոտրանասպորտային միջոցում տեղադրված ԳԱԶԱԲԱԼՈՆԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ /բացառությամբ ամոնիակի և թթվածնային գազաբալոնների պայթյունի:
Ապահովագրական գումար` 5,000,000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ
Տարեկան ապահովագրավճար` 11,000 (տասնմեկ հազար) ՀՀ դրամ
«JUST ԱՊԿԱ» ծրագրով փոխհատուցվում են ՃՏՊ-ի արդյունքում տուժող կողմ հանդիսացող ավտոտրանսպորտային միջոցին պատճառված գույքային վնասները, որոնք գերազանցում են ԱՊՊԱ կամ այլ ապահովագրության պայմանագրերով հատուցման ենթակա գումարի առավելագույն չափը:
Ապահովագրական գումար` 2,000,000 (երկու միլիոն) ՀՀ դրամ
Տարեկան ապահովագրավճար` 10,000 (տասը հազար) ՀՀ դրամ

