Այլևս պետք չէ ամեն անգամ վճարել էվակուատորի, շարժական վուլկանացման համար։ Մենք մշակել ենք ապահովագրության համալիր ծրագիր՝ ՍՈՒՊԵՐՓԱԹԵԹ։ Եթե ունեք Car Assistant, ուրեմն ունեք դժբախտ պատահարներից ապահովագրություն և մի շարք ծառայություններից անվճար ու անսահմանափակ անգամներ օգտվելու հնարավորություն։
Ստացվում է՝ վճարում եք մեկ անգամ, ձեռքբերում հարմարավետություն ու ապահովություն ամբողջ տարվա համար։
- Ընդհանուր տեղեկություններ
Ի՞ՆՉ Է «CAR ASSISTANT» ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Ավտոտրանսպորտային միջոցի շահագործման ընթացքում Երևան քաղաքում և Երևան քաղաքից 20 կմ շառավիղն ընդգրկող տարածքներում պատահար տեղի ունենալու դեպքում «CAR ASSISTANT» ծրագրի շրջանակներում տրամադրվում են հետևյալ ծառայությունները ՝- Շարժական վուլկանացման ծառայություն (անվադողերի վերանորոգում),
- Մարտկոցի կցասնուցման ծառայություն,
- Էվակուատորի ծառայություն,
- Ապահովագրության հետ կապված ցանկացած խորհրդատվություն 24/7 ռեժիմով,
-Ապահովագրական հատուցման ստացում՝ առանց Ապահովագրողի գրասենյակ այցելելու,
Ինչպես նաև
-Ավտոտրանսպորտային միջոցի վարորդի դժբախտ պատահարներից ապահովագրություն:
ՈՎՔԵ՞Ր ԿԱՐՈՂ ԵՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ «CAR ASSISTANT» ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
«CAR ASSISTANT» ապահովագրության պայմանագիր կարող են ձեռք բերել.- Հաշվառված ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերերը,
- Ավտոտրանսպորտային միջոցի վարձակալները,
- Վարելու միջոցով ավտոտրանսպորտային միջոցներ ներմուծողները:
Ի՞ՆՉ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՆՔ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒՄ
«Նաիրի Ինշուրանս»-ն առաջարկում է պաշտպանություն ապահովագրական պատահարի հետևանքով առաջացած հետևյալ իրադարձությունների ի հայտ գալու դեպքում.- Աշխատունակության ժամանակավոր կորուստ,
- Աշխատունակության մշտական կորուստ,
- Մահ:Ընկերությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ։
Ապահովագրության տեսակը, ապահովագրության դասը և (կամ) ենթադասը, ապահովագրության պայմանագրի վերակնքման, վերաձևակերպման կարգն ու պայմանները, ապահովագրական պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրի կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման պայմանները, ժամկետները և սակագները, ինչպես նաև ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ դադարեցման և լուծման դեպքերն ու պայմանները, ներառյալ նաև ապահովադրին վերադարձման ենթակա ապահովագրավճարների մեծության չափը և հաշվարկման կարգը ներկայացված են ստորև կցված Պայմաններում։
- Ընդհանուր տեղեկություններ
Հաճախ տրվող հարցեր
ԵԹԵ ԱԼԿՈՀՈԼ ԵՄ ՉԱՐԱՇԱՀԵԼ, ԿԱՐՈ՞Ղ ԵՄ ՕԳՏՎԵԼ ԷՎԱԿՈՒԱՏՈՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑԷվակուացիայի ծառայություններից կարող եք օգտվել միայն այն դեպքում, երբ մեքենան հնարավոր չէ վարել որևէ տեխնիկական խափանման պատճառով։
ԿԱՐՈ՞Ղ ԵՄ ԱՄԵՆ ՕՐ ՕԳՏՎԵԼ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑԾրագրով նախատեսված է ծառայությունների անսահմանափակ մատուցում, սակայն յուրաքանչյուր պատահարի դեպքում նույն ծառայությունից կարող եք օգտվել միայն մեկ անգամ։