Տարիներ շարունակ երազել եք բիբլիական երկիր՝ Հայաստան այցելության մասին։ Ցանկանում եք Հայաստանում անցկացված յուրաքանչյուր օրը լինի տպավորություններով լի, որպեսզի հասցնեք հնարավորինս շատ բան տեսնել, բացահայտել երկրի թաքնված գանձերը, ճանաչել Հայաստանի գույներն ու համերը։ Բայց արի ու տես, որ Ձեր առողջական վիճակն անսպասելի վատթարացել է։ Ի՞նչ անել։ Հիմա պիտի ժամանակ կորցնեք համապատասխան ու ճիշտ աջակցություն ստանալու համար։ Մենք այլ տարբերակ ենք առաջարկում։
- Ընդհանուր տեղեկություններ
Ի՞ՆՉ Է ՀՀ ԱՅՑԵԼՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ այցելողների աջակցության ապահովագրությունը հատուցում է Հայաստանի Հանրապետություն այցելության ընթացքում ապահովագրված անձի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարի կամ նրա առողջական վիճակի վատթարացման հետևանքով առաջացած ծախսերը:Ի՞ՆՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՀԱՏՈՒՑՎՈՒՄ
ՀՀ այցելողների աջակցության ապահովագրության շրջանակներում ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի կողմից հատուցման ենթակա են հետևյալ ծախսերը՝- անհետաձգելի (շտապ) բժշկական ծառայության ծախսերը,
-ապահովագրական պատահարի ժամանակ առաջացած բուժտրանսպորտային ծառայությունների ծախսերը,
- հայրենադարձության հետ կապված ծախսերը,
- ծախսեր, որոնք իրականացվել են Ապահովագրական պատահարի մասին Աջակցող ընկերությանը կամ Ապահովագրողին տեղեկացնելիս:Ի՞ՆՉ ԾԱԾԿՈՒՅԹ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ
Ապահովագրության տարածք՝ Հայաստանի Հանրապետություն
Ապահովագրական գումար՝ 3,000,000 ՀՀ դրամ
Ապահովագրավճար՝ սկսած՝ 2,000 ՀՀ դրամից (նվազագույնը՝ 3 օրով)
65-70 տարեկանանձիապահովագրությանդեպքումբազայինապահովագրավճարինկատմամբկիրառվումէ 2 գործակից:
Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ
- Ապահովագրվող անձի անձը հաստատող փաստաթուղթ։
Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն։
Ընկերությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ։
Ապահովագրության տեսակը, ապահովագրության դասը և (կամ) ենթադասը, ապահովագրության պայմանագրի վերակնքման, վերաձևակերպման կարգն ու պայմանները, ապահովագրական պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրի կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման պայմանները, ժամկետները և սակագները, ինչպես նաև ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ դադարեցման և լուծման դեպքերն ու պայմանները, ներառյալ նաև ապահովադրին վերադարձման ենթակա ապահովագրավճարների մեծության չափը և հաշվարկման կարգը ներկայացված են ստորև կցված Պայմաններում։
- Ընդհանուր տեղեկություններ