- անհետաձգելի (շտապ) բժշկական ծառայության ծախսերը
- ապահովագրական պատահարի ժամանակ առաջացած բուժտրանսպորտային ծառայությունների ծախսերը
- հայրենադարձության հետ կապված ծախսերը
- ծախսեր, որոնք իրականացվել են Ապահովագրական պատահարի մասին Աջակցող ընկերությանը կամ Ապահովագրողին տեղեկացնելիս
| 1-ից 15 օր | 300 ՀՀ դրամ | |
| 16-ից 30 օր | 250 ՀՀ դրամ | |
| 31-ից 90 օր | 200 ՀՀ դրամ | |
| 91-ից 365 օր | 150 ՀՀ դրամ |
| 65 – 70 տարեկան | 2 | |
| 71- 75 տարեկան | 2,5 | |
| 76 - 79 տարեկան | 3 | |
| 80 - 85 տարեկան | 4 |
- Ապահովադրի և Ապահովագրվող անձի անձը հաստատող փաստաթուղթ։
Ընկերությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ։
Ապահովագրության տեսակը, ապահովագրության դասը և (կամ) ենթադասը, ապահովագրության պայմանագրի վերակնքման, վերաձևակերպման կարգն ու պայմանները, ապահովագրական պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրի կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման պայմանները, ժամկետները և սակագները, ինչպես նաև ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ դադարեցման և լուծման դեպքերն ու պայմանները, ներառյալ նաև ապահովադրին վերադարձման ենթակա ապահովագրավճարների մեծության չափը և հաշվարկման կարգը ներկայացված են ստորև կցված Պայմաններում։

