| Ապահովագրության տարածք | Հայաստանի Հանրապետություն | |
| Ապահովագրական գումար | 3 000 000 ՀՀ դրամ | |
| Ապահովագրավճար | սկսած 2 000 ՀՀ դրամից (նվազագույնը՝ 3 օրով) |
- STANDARD, որը նախատեսված է հստակ օրերի քանակով,
- MULTY՝ տարվա ընթացքում համախառն օրերի քանակով պայմանագիր կնքելու համար
- Ապահովադրի և Ապահովագրվող անձի անձը հաստատող փաստաթուղթ։
Ընկերությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ։
Ապահովագրության տեսակը, ապահովագրության դասը և (կամ) ենթադասը, ապահովագրության պայմանագրի վերակնքման, վերաձևակերպման կարգն ու պայմանները, ապահովագրական պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրի կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման պայմանները, ժամկետները և սակագները, ինչպես նաև ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ դադարեցման և լուծման դեպքերն ու պայմանները, ներառյալ նաև ապահովադրին վերադարձման ենթակա ապահովագրավճարների մեծության չափը և հաշվարկման կարգը ներկայացված են ստորև կցված Պայմաններում։

