Կորպորատիվ ԱՊՊԱ Ավտոապահովագրություն | Նաիրի ինշուրանս
Cache updated!
Cache updated!

ապահովագրական տեսակ

ԱՊՊԱ

  • Ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն:

     

    • Ընդհանուր տեղեկություններ

      Ի՞ՆՉ Է ԱՊՊԱ-Ն

      ԱՊՊԱ-ն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն է, որի շրջանակներում հատուցվում են ավտոտրանսպորտային միջոցի շահագործման հետևանքով երրորդ անձանց պատճառված անձնական և/կամ գույքային վնասները:

       

      Ի՞ՆՉՆ Է ԵՆԹԱԿԱ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՊՊԱ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

      ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում հատուցվում են տուժող կողմին պատճառված հետևյալ վնասները․

      • անձնական վնասներ, որոնք ներառում են տուժողի առողջությանը պատճառված վնասներ  և դրա հետևանքով կորցրած աշխատավարձ (եկամուտ) և մահ
      • գույքին պատճառված վնասներ

       

      ԻՆՉՊԻՍԻ՞ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԾԱԾԿՈՒՅԹ Է ԱՊԱՀՈՎՈՒՄ ԱՊՊԱ-Ն

      ԱՊՊԱ պայմանագիրը մեկ ավտոտրանսպորտային միջոցի հետ կապված մեկ ապահովագրական պատահարի համար ապահովում է հետևյալ ծածկույթը.

      Անձնական վնասների դեպքում՝

      - 3.300.000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր տուժողի համար,

      - 33.000.000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի համար:

      Գույքին պատճառված վնասների դեպքում՝

      - 1.800.000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր տուժողի համար,

      - 18.000.000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի համար:

    • ԱՊՊԱ ազատականացում

      ԻՆՉՊԵ՞Ս Է ՁԵՒԱՎՈՐՎՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐԸ

      2023 թվականի ապրիլի 1-ից  ազատականացվել են ԱՊՊԱ ոլորտում կիրառվող ապահովագրավճարները՝ հնարավորություն տալով յուրաքանչյուր ապահովագրական ընկերությանը հաճախորդներին առաջարկելու սեփական մոդելի հիման վրա  գին-որակ համադրությամբ ծառայություններ:

      Ընկերության կողմից մշակվել և Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի կողմից հավանության է արժանացել ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների հաշվարկման սեփական մոդելը, որի հիմնական և բազային ապահովագրավճարների առավելագույն չափերը, ինչպես նաև Բոնուս-Մալուս համակարգի մեթոդաբանությունը սահմանված են Բյուրոյի կողմից։

       

      Ստորև ներկայացնում ենք 2024 թվականի հունիսի 14-ից գործող Ընկերության Մոդելում հիմք ընդունված ցուցանիշները՝

       

      1 Հիմնական և բազային ԱՊՊԱ ապահովագրավճարների նվազագույն և առավելագույն չափերը.

       

      Ցուցանիշի անվանումը

      Նվազագույն սահմանաչափ

      Առավելագույն սահմանաչափ

      Հիմնական ապահովագրավճար

      41․000 ՀՀ դրամ

      41․000 ՀՀ դրամ

      Բազային ապահովագրավճար

       43․000 ՀՀ դրամ

       97․000 ՀՀ դրամ

       

      2 Ռիսկայնության գործոնները

      Ընկերության կողմից սահմանված, ապահովագրավճարի վրա ազդող ռիսկայության գործոններն են՝

      • Տրանսպորտային միջոցի տեսակը,
      • Տրանսպորտային միջոցի շարժիչի հզորությունը /ձիաուժ/,
      • Ապահովադրի իրավաբանական կարգավիճակը,
      • Ապահովադրի գրանցման վայրը։

       

      3. ԱՊՊԱ պայմանագրի ժամկետից կախված կիրառվող կարգավորիչ գործակիցները.

       

      Պայմանագրի ժամկետից կախված կարգավորիչ գործակիցներ

      (կիրառվում են տարեկան ապահովագրավճարի նկատմամբ)
      Ապահովագրության ժամկետ Կարգավորիչ գործակից
      11 ամսից մինչև 1 տարի 1
      10 ամսից մինչև 11 ամիս ներառյալ 0.95
      9 ամսից մինչև 10 ամիս ներառյալ 0.85
      8 ամսից մինչև 9 ամիս ներառյալ 0.77
      7 ամսից մինչև 8 ամիս ներառյալ 0.7
      6 ամսից մինչև 7 ամիս ներառյալ 0.65
      5 ամսից մինչև 6 ամիս ներառյալ 0.6
      4 ամսից մինչև 5 ամիս ներառյալ 0.5
      3 ամսից մինչև 4 ամիս ներառյալ 0.4
      2 ամսից մինչև 3 ամիս ներառյալ 0.33
      1 ամսից մինչև 2 ամիս ներառյալ 0.25
      16 օրից մինչև 1 ամիս ներառյալ 0.2
      11 օրից մինչև 15 օր ներառյալ 0.15
      10 օր 0.1

       

       

      ԱՊՊԱ ապահովագրավճարի տարաժամկետ վճարման հնարավորություն չի նախատեսվում։

    • Պայմանագրի կնքում

      Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՊՊԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ

       

      • Տ/Մ սեփականատիրոջ անձնագիրը (եթե մեքենան հաշվառված չէ ՀՀ-ում, իսկ եթե մեքենան հաշվառված է ՀՀ-ում, ապա նաև սոցիալական քարտը) կամ նույնականացման քարտը
      • Մեքենայի տեխանձնագիրը

       

       

       

      Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՊՊԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԵՐԱԿՆՔԵԼՈՒ (ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ) ՀԱՄԱՐ

       

      • Եթե նախկինում մեքենան ապահովագրված է եղել Նաիրի Ինուրանսում, ապա կարող եք ներկայացնել միայն այն փաստաթղթերը, որոնցում տեղի է ունեցել փոփոխություն։

       

      • Ցանկանու՞մ եք ավելի շատ տեղեկություններ ստանալ

        Պայմաններ

        Բազային սակագներ

        Բոնուս-Մալուս բնութագիր

        Համաձայնեցված հայտարարագիր

        ԱՊՊԱ հատուցման ուղեցույց

        Գույքին պատճառված վնասների գծով ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ դիմում

        Վնասված գույքի առանձնացված գնահատում իրականացնելու վերաբերյալ դիմում

        Անձնական վնասների մասով ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ դիմում

        Ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ ներկայացված դիմումին ընթացք չտալու դիմում

        Ապահովագրական հատուցման գործընթացը դադարեցնելու վերաբերյալ ծանուցում

        Լրացուցիչ փորձաքննություն իրականացնելու պահանջի վերաբերյալ դիմում

        Կրկնակի փորձաքննություն իրականացնելու պահանջի վերաբերյալ դիմում

        Կրկնակի (լրացուցիչ) փորձաքննություն իրականացնելու պահանջի վերաբերյալ ներկայացված դիմումին ընթացք չտալու վերաբերյալ դիմում

        Հայտարարություն տեղեկատվության ճշգրտման վերաբերյալ

        Ապահովագրական պատմությունը և(կամ) բոնուս-մալուս դասի հաշվարկըբողոքարկելու վերաբերյալ դիմում

        Գույքի վերանորոգման տարբերակ ընտրելու մասին դիմում

      աջակցություն 24/7

      առցանց

      մենք ուրախ ենք Ձեզ օգնել

      ՄԵԶ ՀԵՏ ԱՊԱՀՈՎ Է. ասում ենք մենք ու փորձում մեր ամեն քայլով ավելի մոտ լինել հաճախորդին։

      Ունե՞ս մեր օգնության կարիքը, սեղմիր այստեղ