- ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը
- ավտոտրանսպորտային միջոցի վարձակալը
- վարելու միջոցով ավտոտրանսպորտային միջոց ներմուծողը
Ե՞ՐԲ ԵՎ Ի՞ՆՉ ՉԱՓՈՎ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
Հատուցումը տրամադրվում է ավտոտրանսպորտային միջոցին պատճառված վնասի մեծության և վնաս պատճառողի ԱՊՊԱ պայմանագրով ստացած հատուցման տարբերության չափով՝ ապահովագրական ծածկույթի սահմաններում:
Օրինակ՝ ՃՏՊ հետևանքով Ձեր ավտոմեքենային պատճառված վնասը կազմել է 2.800.000ՀՀ դրամ: ԱՊՊԱ պայմանագրով Ձեր ավտոմեքենային պատճառված վնասի դիմաց դուք կարող եք ստանալ առավելագույնը 1.800.000 ՀՀ դրամի չափով ապահովագրական հատուցում, իսկ մնացած 1.000.000 ՀՀ դրամի չափով հատուցում ստանալու լավագույն լուծումը «Նաիրի Ինշուրանս» Ապահովագրական ընկերության JustCasco պայմանագիր ունենալն է: Հաշվի առնելով Just Casco ապահովագրական ծրագրի պահանջարկը՝ ՆԱԻՐԻԻՆՇՈՒՐԱՆՍԻ մասնագետները մշակել են ավելացված հնարավորություններով նոր, համակցված ծրագրեր` 1.«JUST ԱՊԿԱ» ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ 2.«JUST CASCO + » ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ 3.«JUST CASCO PREMIUM» ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
Ընկերությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ։
Ապահովագրության տեսակը, ապահովագրության դասը և (կամ) ենթադասը, ապահովագրության պայմանագրի վերակնքման, վերաձևակերպման կարգն ու պայմանները, ապահովագրական պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրի կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման պայմանները, ժամկետները և սակագները, ինչպես նաև ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ դադարեցման և լուծման դեպքերն ու պայմանները, ներառյալ նաև ապահովադրին վերադարձման ենթակա ապահովագրավճարների մեծության չափը և հաշվարկման կարգը ներկայացված են ստորև կցված Պայմաններում։

