- Անձնական վնասների դեպքում՝
- Գույքին պատճառված վնասների դեպքում՝
- անձնական վնասներ, որոնք ներառում են տուժողի առողջությանը պատճառված վնասներ և դրա հետևանքով կորցրած աշխատավարձ (եկամուտ) և մահ
- գույքին պատճառված վնասներ
2023 թվականի ապրիլի 1-ից ազատականացվել են ԱՊՊԱ ոլորտում կիրառվող ապահովագրավճարները՝ հնարավորություն տալով յուրաքանչյուր ապահովագրական ընկերությանը հաճախորդներին առաջարկելու սեփական մոդելի հիման վրա գին-որակ համադրությամբ ծառայություններ:
Ընկերության կողմից մշակվել և Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի կողմից հավանության է արժանացել ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների հաշվարկման սեփական մոդելը, որի հիմնական և բազային ապահովագրավճարների առավելագույն չափերը, ինչպես նաև Բոնուս-Մալուս համակարգի մեթոդաբանությունը սահմանված են Բյուրոյի կողմից։
| Նվազագույն սահմանաչափ | 45․000 ՀՀ դրամ | |
| Առավելագույն սահմանաչափ | 97․000 ՀՀ դրամ |
- Տրանսպորտային միջոցի տեսակը
- Տրանսպորտային միջոցի շարժիչի հզորությունը /ձիաուժ/
- Ապահովադրի իրավաբանական կարգավիճակը
- Ապահովադրի գրանցման վայրը
| 11 ամսից մինչև 1 տարի | 1 | |
| 10 ամսից մինչև 11 ամիս ներառյալ | 0.95 | |
| 9 ամսից մինչև 10 ամիս ներառյալ | 0.85 | |
| 8 ամսից մինչև 9 ամիս ներառյալ | 0.77 | |
| 7 ամսից մինչև 8 ամիս ներառյալ | 0.7 | |
| 6 ամսից մինչև 7 ամիս ներառյալ | 0.65 | |
| 5 ամսից մինչև 6 ամիս ներառյալ | 0.6 | |
| 4 ամսից մինչև 5 ամիս ներառյալ | 0.5 | |
| 3 ամսից մինչև 4 ամիս ներառյալ | 0.4 | |
| 2 ամսից մինչև 3 ամիս ներառյալ | 0.33 | |
| 1 ամսից մինչև 2 ամիս ներառյալ | 0.25 | |
| 16 օրից մինչև 1 ամիս ներառյալ | 0.2 | |
| 11 օրից մինչև 15 օր ներառյալ | 0.12 | |
| 10 օր | 0.09 |
- Տ/Մ սեփականատիրոջ անձնագիրը (եթե մեքենան հաշվառված չէ ՀՀ-ում, իսկ եթե մեքենան հաշվառված է ՀՀ-ում, ապա նաև սոցիալական քարտը) կամ նույնականացման քարտը
- Մեքենայի տեխանձնագիրը
- Եթե նախկինում մեքենան ապահովագրված է եղել Նաիրի Ինուրանսում, ապա կարող եք ներկայացնել միայն այն փաստաթղթերը, որոնցում տեղի է ունեցել փոփոխություն։
Ընկերությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ։
Ապահովագրության տեսակը, ապահովագրության դասը և (կամ) ենթադասը, ապահովագրության պայմանագրի վերակնքման, վերաձևակերպման կարգն ու պայմանները, ապահովագրական պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրի կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման պայմանները, ժամկետները և սակագները, ինչպես նաև ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ դադարեցման և լուծման դեպքերն ու պայմանները, ներառյալ նաև ապահովադրին վերադարձման ենթակա ապահովագրավճարների մեծության չափը և հաշվարկման կարգը ներկայացված են ստորև կցված Պայմաններում։

