ՆԱԻՐԻ ՎԵՐԱՊԱՀԱՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Նաիրի Ինշուրանս» Ապահովագրական ՍՊԸ վерաապահովագրության քաղաքականությունն ապահովում է Ընկերության կողմից ստանձնած ռիսկերի օպտիմալ պաշտպանվածություն և նպաստում է ընկերության տնտեսական կայունության մակարդակի բարձրացմանը: Վերաապահովագրական գործունեության արդյունավետ ռազմավարությունը հուսալիորեն պաշտպանում է Ընկերության հաճախորդների և բաժնետերերի շահերը:
Վերաապահովագրության բնագավառում Ընկերությունը հիմնականում համագործակցում է միջազգային վարկանշող կազմակերպությունների կողմից բարձր վարկանիշ ստացած վերաապահովագրական ընկերությունների հետ, որոնք են`
![]() | ![]() | ![]() | ![]() | |
|---|---|---|---|---|
![]() | A+ | A | A1 | A+ |
![]() | AA- | A+ | Aa3 | X |
![]() | A- | |||
![]() | A+ | |||
![]() | AA- | A+ | ||
![]() | B | |||
![]() |







«Նաիրի Ինշուրանս» Ապահովագրական ՍՊԸ-ն ակտիվ համագործակցում է նաև վերաապահովագրական շուկայում հայտնի այլ վերաապահովագրական ընկերությունների հետ:
Վերաապահովագրության քաղաքականության սկզբունքը ռիսկերի տեղաբաշխումն է վերաապահովագրության օբլիգատոր պայմանագրերի շրջանակներում, ինչը նշանակում է ապահովագրության պայմանագրի կնքման պահից սկսած ավտոմատ վերաապահովագրական ծածկույթի առկայություն: Սա հաճախորդի շահերի պաշտպանության առավել հարմար և հուսալի միջոց է: Բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող վերաապահովագրողների հետ համագործակցությունը թույլ է տալիս Ընկերությանը կիրառել ուղղակի (չմիջնորդավորված) վերաապահովագրության հուսալի և փորձված եղանակներ: Բացի հուսալի վերաապահովագրության ծրագրերից վերաապահովագրության բնագավառի գործընկերները տրամադրում են նաև խորհրդատվություն անդերռայթինգի, ապահովագրության նոր պրոդուկտների ներդրման, ինչպես նաև ոչ ստանդարտ ռիսկերի վերաապահովագրության գծով:
Ընկերության մասնագետները ամենամյա հանդիպումներ են ունենում տարբեր վերաապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ փնտրելով համագործակցության նոր եզրեր:










