Մեր առաքելությունը
Մեր առաքելությունն է հաճախորդներին մատուցել հուսալի, նորարար և թվային լուծումներով ապահովագրական ծառայություններ` կարևորելով վստահության, ազնվության և հարգանքի մշակույթը։
Մեր տեսլականը
Մեր տեսլականն է լինել ամենահուսալի ապահովագրական գործընկեր՝ շարունակաբար կատարելագործելով ծառայությունները:
Ընկերության Կարգախոսը
Մեզ հետ ապահով է։
Ազնվություն
Մենք միշտ գործում ենք բաց ու թափանցիկ:
Պատասխանատվություն
Մենք հաշվետու ենք մեր հաճախորդների, գործընկերների և թիմակիցների առջև:
Թիմային աշխատանք
Մեր հաջողությունը թիմի բոլոր անդամների միասնական աշխատանքի արդյունքն է:
Նորարարություն
Մենք սիրում ենք փոփոխություններ, ձգտում միշտ առաջ շարժվել, լինել նորարար և ժամանակակից։
Անհատական մոտեցում
Մեզ համար յուրաքանչյուր գործընկերոջ խոսք լսելի է, որով կառուցում ենք վստահելի և բարեխիղճ հարաբերություններ։
Առաջարկել բարձրորակ ծառայություններ
Լինել ոլորտում առաջատարը։
Ունենալ բավարարված հաճախորդներ և թիմակիցներ։
Ողջու՜յն, մենք ՆԱԻՐԻՆ ենք` հայաստանյան ապահովագրական ընկերությունների շարքում ամենահնաբնակը
«ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերությունը հիմնադրվել է 1996 թվականին, և ներկայում հայաստանյան ապահովագրական շուկայի խոշոր ընկերություններից մեկն է։
Միջազգային կազմակերպության կողմից վարկանշավորված առաջին և միակ ապահովագրական ընկերությունն է ՀՀ-ում․ «Moody's» վարկանշային գործակալության կողմից ունի B1 վարկանիշ՝ կայուն հեռանկարով: Այն վկայում է ընկերության ֆինանսական կայունության, թափանցիկ գործունեության և զարգացման հեռանկարների մասին։
Գերմանական TÜV Rheinland աուդիտորական ընկերության կողմից ստացել է ISO 9001 որակի սերտիֆիկատ և ISO 27001 տեղեկատվական անվտանգության սերտիֆիկատ:
2024 թվականի տվյալներով` ՆԱԻՐԻՆ Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում է։ Ընկերությունը շարունակաբար կատարելագործում է մատուցվող ծառայությունների և սպասարկման որակը՝ հասանելի լինելով հաճախորդի համար 24/7 սկզբունքով։
Մենք այնտեղ ենք, որտեղ մեր հաճախորդն է, որովհետև մենք խոստացել ենք՝ ՄԵԶ ՀԵՏ ԱՊԱՀՈՎ Է։

