Հաճախորդների իրավունքներ
Հարգելի հաճախորդ,
Մեր ինտերնետային կայքում ներկայացված տեղեկատվությունը ստույգ է և պարբերաբար թարմացվում է: Եթե Դուք օգտվել եք Ընկերության ծառայություններից և դրա հետևանքով ունեք բողոք Ընկերության նկատմամբ, ապա խորհուրդ ենք տալիս Ձեզ լրացնել ձևաթուղթը և ներկայացնել այն Ընկերության գլխամասային գրասենյակ (ՀՀ, 0033, ք. Երևան, Ավետ Ավետիսյան 116/1 և 116/5), կամ ուղարկել էլեկտրոնային հասցեով`info@imnairi.am:
Ընկերության կողմից հաճախորդի բողոքին վերջնական գրավոր պատասխանի տրամադրումն իրականացվում է բողոքի ներկայացման հաջորդ աշխատանքային օրվանից հաշվարկված 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում:
ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ը բարձր է գնահատում տարիների ընթացքում ձեռք բերված հեղինակությունը և ձգտում է համապատասխանել հաճախորդների պահանջներին:
Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն ստանալու կամ մատուցված ծառայությունների վերաբերյալ Ձեր կարծիքը հայտնելու ցանկության դեպքում կարող եք զանգահարել հետևյալ շուրջօրյա գործող հեռախոսահամարով` (+374 10) 50 00 10:
Հաճախորդներն իրավունք ունեն պաշտպանել իրենց շահերը Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով` www.fsm.am:
Ֆինանսական Համակարգի Հաշտարար
Ձեր խնդիրը կարող եք ներկայացնել Ֆինանսական համակարգի հաշտարարին՝
Հասցե՝ ք․Երևան, Մ․Խորենացի փ․15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 7-րդ հարկ
Հեռ՝(+ 374 60) 70-11-11, ներքին համար՝ 100
Էլ. փոստ` info@fsm.am
Աշխ․ ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ ժամը 09։00-18։00, ընդմիջման ժամեր` 13:00-14:00։
*Պահանջներն ընդունող խումբն աշխատում է նաև ընդմիջման ժամերին՝ 13:00-14:00:
Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
ԱՊՊԱ-ի վերաբերյալ բողոք ունենալու դեպքում ֆիզիկական անձը կարող է դիմել Բյուրոյին`
Հասցե՝ ք․ Երևան, Հանրապետության 22, տարածք 2
Հեռ․՝ (+374 11) 55 17 55
Էլ․ փոստ՝ info@appa.am
Աշխ․ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ ժամը 09։00-18:00, բացի տոն օրերից, ընդմիջման ժամեր՝ 13։00-14։00։
Հաճախորդների բողոքների քննության կարգ
Հաճախորդի կողմից բողոքի ներկայացման հայտ
Հայտարարություն` Ընկերությունից տեղեկություններ ստանալու վերաբերյալ