Ապահովագրություն |  Մեր մասին | Նաիրի ինշուրանս

Մեր մասին

Ողջու՜յն, մենք ՆԱԻՐԻՆ ենք` հայաստանյան ապահովագրական ընկերությունների շարքում ամենահնաբնակը

 

«ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերությունը հիմնադրվել է 1996 թվականին, և ներկայում հայաստանյան ապահովագրական շուկայի խոշոր ընկերություններից մեկն է։

 

Միջազգային կազմակերպության կողմից վարկանշավորված առաջին և միակ ապահովագրական ընկերությունն է ՀՀ-ում․ «Moody's» վարկանշային գործակալության կողմից ունի B1 վարկանիշ՝ կայուն հեռանկարով: Այն վկայում է ընկերության ֆինանսական կայունության, թափանցիկ գործունեության և զարգացման հեռանկարների մասին։

Գերմանական TÜV Rheinland աուդիտորական ընկերության կողմից ստացել է ISO 9001 որակի սերտիֆիկատ և ISO 27001 տեղեկատվական անվտանգության սերտիֆիկատ: 

 

2024 թվականի տվյալներով` ՆԱԻՐԻՆ Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում է։ Ընկերությունը շարունակաբար կատարելագործում է մատուցվող ծառայությունների և սպասարկման որակը՝ հասանելի լինելով հաճախորդի համար 24/7 սկզբունքով։

 

Մենք այնտեղ ենք, որտեղ մեր հաճախորդն է, որովհետև մենք խոստացել ենք՝ ՄԵԶ ՀԵՏ ԱՊԱՀՈՎ Է։