Հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի համաձայն եամուտների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող ՀՀ քաղաքացների և նրանց ընտանիքի անդամների համար Նաիրի Ինշուրանսը մշակել է առողջության ապահովագրության հատուկ ծրագիր։
- Ընդհանուր տեղեկություններ
Ի՞ՆՉ է «SOCIAL MED» ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
«SOCIAL MED»-ն առողջության ապահովագրություն է, որի շրջանակներում առաջարկվում է երկու՝ «SOCIAL MED CHECK-UP» ապահովագրական ծրագիրը։
Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼ
Ծրագրի շրջանակներում կարող են ապահովագրվել հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող ֆիզիկական անձինք և նրանց ընտանիքի անդամները (կին/ամուսին, ծնող, զավակ)։
Ի՞ՆՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՀԱՏՈՒՑՎՈՒՄ
«SOCIAL MED CHECK-UP» ծրագրով նախատեսված ծառայություններ՝
➤ Տարեկան կանխարգելիչ բուժզննում, ներառյալ՝
- Խորհրդատվություններ,
- Գործիքային հետազոտություններ,
- Լաբորատոր հետազոտություններ։
➤ Վնասվածքների դեպքում բուժման ծախսերի հատուցում։
Ի՞ՆՉ ԾԱԾԿՈՒՅԹ Է ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ
SOCIAL MED CHECK-UP
Ապահովագրական գումար
1,300,000 ՀՀ դրամ
Տարեկան ապահովագրավճար
50,000 ՀՀ դրամ
Ապահովագրության տարածք
Հայաստանի Հանրապետություն
- Լրացուցիչ ծառայություններ
Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ
➤ Ապահովադրի և Ապահովագրվող անձի անձը հաստատող փաստաթուղթ։
➤ Ընտանիքի անդամ լինելու փաստը հավաստող փաստաթուղթ։Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն։
Ընկերությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ։
Ապահովագրության տեսակը, ապահովագրության դասը և (կամ) ենթադասը, ապահովագրության պայմանագրի վերակնքման, վերաձևակերպման կարգն ու պայմանները, ապահովագրական պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրի կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման պայմանները, ժամկետները և սակագները, ինչպես նաև ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ դադարեցման և լուծման դեպքերն ու պայմանները, ներառյալ նաև ապահովադրին վերադարձման ենթակա ապահովագրավճարների մեծության չափը և հաշվարկման կարգը ներկայացված են ստորև կցված Պայմաններում։
- Ընդհանուր տեղեկություններ