«SOCIAL MED CHECK-UP» ծրագրով նախատեսված ծառայություններ՝
-
Տարեկան կանխարգելիչ բուժզննում, ներառյալ՝
- Խորհրդատվություններ,
- Գործիքային հետազոտություններ,
- Լաբորատոր հետազոտություններ։
- Վնասվածքների դեպքում բուժման ծախսերի հատուցում։
| Ապահովագրական գումար | 1,300,000 ՀՀ դրամ | |
| Տարեկան ապահովագրավճար | 50,000 ՀՀ դրամ | |
| Ապահովագրության տարածք | Հայաստանի Հանրապետություն |
- Ապահովադրի և Ապահովագրվող անձի անձը հաստատող փաստաթուղթ։
- Ընտանիքի անդամ լինելու փաստը հավաստող փաստաթուղթ։
- Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն։
Ընկերությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ։
Ապահովագրության տեսակը, ապահովագրության դասը և (կամ) ենթադասը, ապահովագրության պայմանագրի վերակնքման, վերաձևակերպման կարգն ու պայմանները, ապահովագրական պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրի կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման պայմանները, ժամկետները և սակագները, ինչպես նաև ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ դադարեցման և լուծման դեպքերն ու պայմանները, ներառյալ նաև ապահովադրին վերադարձման ենթակա ապահովագրավճարների մեծության չափը և հաշվարկման կարգը ներկայացված են ստորև կցված Պայմաններում։

