- Ծրագրի նկարագրություն
Ինչն է ապահովագրվում ծրագրով
«MEDICAL CHECK-UP +» ծրագիրն առողջության և դժբախտ պատահարներից ապահովագրություն է՝ նախատեսված ֆիզիկական անձանց համար:
Ներառում է․
Կանխարգելիչ բուժզննում /տարեկան 1 (մեկ) անգամ, միանվագ/Արյան ընդհանուր քննություն
Մեզի ընդհանուր քննություն
Էլեկտրասրտագրություն
Որովայնի և փոքր կոնքի օրգանների ՈւՁՀ
Գլյուկոզայի որոշում արյան մեջ
Լիպիդային պրոֆիլ (խոլեստերին)
Վահանաձև գեղձի ՈւՁՀ
Կրծքագեղձի ՈՒՁՀ
PAP թեստ (30 տարեկանից բարձր տարիքի կանանց համար)
PSA թեստ (45-ից բարձր տարիքի տղամարդկանց համար)
Գինեկոլոգի (ուրոլոգի) խորհրդատվություն
Ակնաբույժի խորհրդատվություն, այդ թվում՝ տեսողության ստուգում
Թերապևտի խորհրդատվություն
Պատահարներ, ռիսկեր
Կոտրվածքներ՝ դժբախտ պատահարի հետևանքով։
*Ապահովագրողն իրականացնում է բուժման ծախսերի հատուցում՝ յուրաքանչյուր պատահարի համար առավելագույնը 30 000 ՀՀ դրամի չափով։
Ապահովագրավճար
Տարեկան ապահովագրավճարը՝ 25․000 դրամ
Ապահովագրության ժամկետ
Ապահովագրության պայմանագիրը կարող է կնքվել 1 տարի ժամկետով։
- Կնքման համար անհրաժեշտ տվյալներ
Ապահովագրվող անձի անձը հաստատող փաստաթուղթ
Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն։
Ընկերությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ։
Ապահովագրության տեսակը, ապահովագրության դասը և (կամ) ենթադասը, ապահովագրության պայմանագրի վերակնքման, վերաձևակերպման կարգն ու պայմանները, ապահովագրական պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրի կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման պայմանները, ժամկետները և սակագները, ինչպես նաև ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ դադարեցման և լուծման դեպքերն ու պայմանները, ներառյալ նաև ապահովադրին վերադարձման ենթակա ապահովագրավճարների մեծության չափը և հաշվարկման կարգը ներկայացված են ստորև կցված Պայմաններում։
- Ծրագրի նկարագրություն