MEDICAL CARDIO | Նաիրի ինշուրանս

ապահովագրական տեսակ

Medical Cardio

  • Սիրտը մեր ամենակարևոր օրգանն է։ Մենք սիրում ենք, կարոտում ենք, ներում ենք․․․ ՍՐՏՈՎ։ Այն պատասխանատու է ոչ միայն մեր զգացմունքների, այլև կյանքի համար․․․

    Ըստ համաշխարհային վիճակագրության՝ սրտանոթային հիվանդություններն ամբողջ աշխարհում մահացության առաջին պատճառն են։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ սրտանոթային հիվանդությունների հետևանքով ամեն տարի աշխարհում մոտ մեկ միլիոն մարդ է մահանում․ չկա մեկ այլ հիվանդություն կամ խնդիր, որի հետևանքով մահացության ցուցանիշն այսքան բարձր լինի։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տղամարդկանց շրջանում սրտանոթային հիվանդությունների և խնդիրների առաջացման վտանգը գրեթե երկու անգամ ավելի է։ Ըստ վիճակագրության՝ մահերի 80 տոկոսը հնարավոր է` չլիներ՝ առողջական խնդիրները ժամանակին հայտնաբերելու և կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու դեպքում։
    Հատկապես 45 տարեկանից հետո տղամարդկանց բժիշկները խորհուրդ են տալիս տարեկան մեկ անգամ անցնել սրտի ամբողջական բուժզննում։
    Հատուկ Ձեր ՍՐՏԻ համար մենք մշակել ենք «Medical cardio» ապահովագրական ծրագիրը։

    • Ընդհանուր տեղեկություններ

      1.   Ի՞ՆՉ Է «MEDICAL CARDIO» ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

      «MEDICAL CARDIO» ծրագիրը առողջության ապահովագրություն է՝ նախատեսված ֆիզիկական անձանց համար:

       

      2.   Ի՞ՆՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՆԵՐԱՌՈՒՄ ԾՐԱԳԻՐԸ

      ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԲՈՒԺԶՆՆՈՒՄ /տարեկան 1 (մեկ) անգամ/

      • Էխոսրտագրություն,
      • Էլեկտրասրտագրություն,
      • Սրտաբանի խորհրդատվություն, բուժման նշանակում,
      • Արյան ընդհանուր քննություն,
      • Գլյուկոզայի որոշում արյան մեջ,
      • Լիպիդային պրոֆիլ (խոլեստերին)։

       

       3.   Ի՞ՆՉ ԾԱԾԿՈՒՅԹ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ

      Ապահովագրական գումար՝ 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ

       

      Ապահովագրավճար՝ 20 000 (քսանհազար) ՀՀ դրամ

       

       

      4.     Ի՞ՆՉ է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ

      Ապահովագրվող անձի անձը հաստատող փաստաթուղթ

      Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն։

       

      5.     ԾՐԱԳՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

      • Շուրջօրյա հեռախոսակապ բժիշկ փորձագետի հետ,
      • Զեղչերի տրամադրում գործընկեր բժշկական հաստատություններում (ստացիոնար ծառայությունների համար), Բժշկական ծառայությունների ստացման գործընթացի կազմակերպում,
      • Բժշկական հաստատությունների կողմից տրամադրված բժշկական ծառայությունների որակի վերահսկում:

       

      *Սույն ապահովագրության շրջանակներում հատուցման ենթակա են Ընկերության գործընկեր բժշկական հաստատությունների ցանկից Ապահովագրված անձի կողմից նախապես ընտրված մեկ բժշկական հաստատությունում ստացված ծառայությունները:

        

       

       ԳՈՐԾԸՆԿԵՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ*

       

      հ/հ

      Բժշկական հաստատություն

      Հասցե

      1.

      «ՑԻՏՈ» բժշկական կենտրոն

      Հրաչյա Ներսիսյան 14/1

      2.

      «Դիագնոստիկա բժշկական միավորում» ԲԲԸ

      Մարգարյան 6/1

      3.

      «Դիալաբ կլինիկական» ախտորոշիչ լաբորատորիա

      Մամիկոնյանց 41

      4.

      «Աջափնյակ» բժշկական կենտրոն

      Աբելյան 8/1

      5.

      «Իզմիրլյան» ԲԿ ՓԲԸ

      Ահարոնյան 6

      6.

      «Շենգավիթ» ԲԿ ՓԲԸ

      Մանանդյան 9

      7.

      «Կրիոգեն» բժշկական կենտրոն

      Բաբայան 36

      8.

      «Սլավ մեդ» բժշկական կենտրոն

      Բաղրամյան պող․3-րդ նրբ․ 4/2 շենք

       

      *Գործընկեր բժշկական հաստատությունների ցանկը Պայմանագրի գործողության ընթացքում կարող է փոփոխվել:

       

       

      Ծրագիրը կարգավորվում է Ընկերության Խորհրդի կողմից հաստատված «Առողջության անհատական ապահովագրության պայմաններ»-ով:

       

       

      Ընկերությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ։

       

      Ապահովագրության տեսակը, ապահովագրության դասը և (կամ) ենթադասը, ապահովագրության պայմանագրի վերակնքման, վերաձևակերպման կարգն ու պայմանները, ապահովագրական պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրի կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման պայմանները, ժամկետները և սակագները, ինչպես նաև ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ դադարեցման և լուծման դեպքերն ու պայմանները, ներառյալ նաև ապահովադրին վերադարձման ենթակա ապահովագրավճարների մեծության չափը և հաշվարկման կարգը ներկայացված են ստորև կցված Պայմաններում։

      • Ցանկանու՞մ եք ավելի շատ տեղեկություններ ստանալ

        ՊԱՅՄԱՆՆԵՐ

        ԶԵՂՉ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

        ԾՐԱԳԻՐ

      աջակցություն 24/7

      առցանց

      մենք ուրախ ենք Ձեզ օգնել

      ՄԵԶ ՀԵՏ ԱՊԱՀՈՎ Է. ասում ենք մենք ու փորձում մեր ամեն քայլով ավելի մոտ լինել հաճախորդին։

      Ունե՞ս մեր օգնության կարիքը, սեղմիր այստեղ