- Ծրագրի նկարագրություն
Ի՞ՆՉ է «ՔԱՂՑԿԵՂԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ»-Ը
«ՔԱՂՑԿԵՂԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ»-Ը նախատեսված է
հիվանդության վաղ հայտնաբերման և առողջության անհատականացված վերահսկման համար։
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ
Ծրագրի շրջանակներում հատուցվում են հետևյալ դեպքերը․
- Գենետիկ անալիզ /գենետիկ անձնագիր/
- Ընդհանուր բուժզննում
- Համապարփակ բժշկական զննում
- Օնկոմարկերներ (ուռուցքային մարկերներ)
- Մասնագետների խորհրդատվություններ
- Բժշկական երկրորդ կարծիքի ծառայություն
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԹԵԹ
Ապահովագրական գումար՝ 12 000 000 ՀՀ դրամ,
Տարեկան ապահովագրավճար՝ 450 000 ՀՀ դրամ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԱպահովագրության պայմանագիրը կնքվում է 1 տարի ժամկետով:
- Կնքման համար անհրաժեշտ տվյալներ
Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ապահովադրի և Ապահովագրվող անձի անձը հաստատող փաստաթուղթ։
Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն։
Ընկերությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ։
Ապահովագրության տեսակը, ապահովագրության դասը և (կամ) ենթադասը, ապահովագրության պայմանագրի վերակնքման, վերաձևակերպման կարգն ու պայմանները, ապահովագրական պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրի կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման պայմանները, ժամկետները և սակագները, ինչպես նաև ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ դադարեցման և լուծման դեպքերն ու պայմանները, ներառյալ նաև ապահովադրին վերադարձման ենթակա ապահովագրավճարների մեծության չափը և հաշվարկման կարգը ներկայացված են ստորև կցված Պայմաններում։
- Ծրագրի նկարագրություն