Յուրաքանչյուր ընկերության հաջողության բանալին առաջին հերթին պրոֆեսիոնալ, նվիրված թիմ ունենալն է։ Լավագույն թիմի մասին պետք է հոգ տանել։ Հոգատար գործատուն առաջնահերթ մտածում է աշխատակիցների ապահովության և առողջության մասին։
- Ընդհանուր տեղեկություններ
Ի՞ՆՉ Է ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Առողջության ապահովագրությունը հատուցում է բժշկական օգնություն տրամադրողների կողմից ապահովագրված անձին մատուցված բժշկական ծառայությունների դիմաց կատարվող ֆինանսական ծախսերը:Ի՞ՆՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՀԱՏՈՒՑՎՈՒՄ
Առողջության ապահովագրության շրջանակներում ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի կողմից հատուցման ենթակա են հետևյալները՝- ամբուլատոր ծառայություններ,
- հիվանդանոցային բուժօգնություն,
- ատամնաբուժություն,
- դեղորայքի, բժշկական պարագաների և վիրակապական նյութերի ծախսեր: - Պայմանագրի կնքում
ՈՐՏԵՂԻ՞Ց ԿԱՐԵԼԻ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
-ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի գլխամասային գրասենյակից
-ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի մասնաճյուղից և գործակալական գրասենյակներից
-ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի ապահովագրական գործակալներից
-Պատվիրելով (010) 50 00 10 շուրջօրյա հեռախոսահամարով
Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ
- պետ. ռեգիստրում գրանցման վկայական,
- ՀՎՀՀ, բանկային հաշվեհամարի տվյալներ,
- ապահովագրվող անձանց անձնագրերը,
- եթե իրավաբանական անձի կողմից հանդես է գալիս լիազորված անձ` համապատասխան լիազորագիր և լիազորված անձի անձնագիր:Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն։
Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԵՐԱԿՆՔԵԼՈՒ (ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ) ՀԱՄԱՐ
Բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են Ապահովագրության պայմանագիր կնքելու համար` բացառությամբ այն փաստաթղթերի, որոնցում տեղի չեն ունեցել որևէ փոփոխություններ:Ընկերությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ։
Ապահովագրության տեսակը, ապահովագրության դասը և (կամ) ենթադասը, ապահովագրության պայմանագրի վերակնքման, վերաձևակերպման կարգն ու պայմանները, ապահովագրական պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրի կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման պայմանները, ժամկետները և սակագները, ինչպես նաև ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ դադարեցման և լուծման դեպքերն ու պայմանները, ներառյալ նաև ապահովադրին վերադարձման ենթակա ապահովագրավճարների մեծության չափը և հաշվարկման կարգը ներկայացված են ստորև կցված Պայմաններում։
- Ընդհանուր տեղեկություններ