| Ապահովագրող | «Նաիրի Ինշուրանս» Ապահովագրական ՍՊԸ | |
| Ապահովագրված անձ | 18-65 տարեկան ռեզիդենտ ֆիզիկական անձ |
- Քաղցկեղի չարորակ հիմնական տեսակներ
- Սրտամկանի կաթված (ինֆարկտ)
- Ուղեղի կաթված (ինսուլտ)
- Կենսականորեն կարևոր օրգանների փոխպատվաստում
- Խորը այրվածքներ
- Կոմա
| Տարբերակ 1 | 500 000 ՀՀ դրամ | |
| Տարբերակ 2 | 1 500 000 ՀՀ դրամ | |
| Տարբերակ 3 | 15 000 000 ՀՀ դրամ |
| Տարբերակ 1 | 12 000 ՀՀ դրամ | |
| Տարբերակ 2 | 36 000 ՀՀ դրամ | |
| Տարբերակ 3 | 360 000 ՀՀ դրամ |
| Պայմանագրի գործողության ժամկետ | 1 տարի | |
| Ապահովագրության տարածք | Ամբողջ աշխարհ | |
| Ապահովագրական ծածկույթ | Կրիտիկական հիվանդություններից ապահովագրություն | |
| Չհատուցվող գումար | Չի կիրառվում |
Քաղցկեղի չարորակ հիմնական տեսակներ II և III աստիճաններիառաջնային ախտորոշված քաղցկեղի չարորակ հիմնական տեսակները, որոնք ունեն հիստոլոգիական հաստատմամբ դրական ախտորոշում և բնորոշվում են չարորակ բջիջների անվերահսկելի աճով և հարակից հյուսվածքների ախտահարմամբ:
Սրտամկանի կաթված (ինֆարկտ)՝ սրտամկանի մասնակի մեկուսացում տվյալ օրգանի համապատասխան հատվածների արյան շրջանառության խախտման հետևանքով: Ախտորոշումը պետք է ամրագրված լինի ՀՀ առողջապահության նախարարի 2018թ. հունիսի 29-ի N1666-Ա հրամանով ինֆարկտի համար սահմանված տիպիկ չափանիշների առկայությամբ:
Ուղեղի կաթված՝ արյան սնուցման բացակայությամբ կամ արյունազեղումով պայմանավորված ուղեղի հյուսվածքների մահ, որը բերում է անվերադարձ նյարդաբանական դեֆիցիտի՝ առկա կլինիկական ախտանիշներով: Բացառություն են կազմում տրանզիտ իշեմիկ հարձակումը և ուղեղի հյուսվածքների վնասվածքը կամ արյան անոթների վնասումը:
Կենսականորեն կարևոր օրգանների փոխպատվաստում՝ ոսկրուղեղի, սրտի, երիկամի, լյարդի, թոքի կամ ենթաստամոքսային գեղձի փոխպատվաստում:
Խորը այրվածքներ՝ երրորդ և չորրորդ աստիճանի այրվածքներ, որոնք ծածկում են մարմնի մակերեսի 20% և ավելին: Կոմա՝անգիտակից վիճակ, որը բնորոշվում է արտաքին գրգիռների հանդեպ ռեակցիայի թուլացմամբ կամ բացակայությամբ, ռեֆլեքսների մարմամբ մինչև լրիվ անհետանալը, պահանջում է կենսաապահովման սարքերի օգտագործում 96 ժամ և ավելի շարունակվող ժամանակահատվածում և հանգեցնում է մշտական նյարդաբանական դեֆիցիտի՝կլինիկական ախտանիշների պահպանմամբ.
- Նախապես առկա կրիտիկական հիվանդությունների վիճակները
- Դժբախտ պատահարի հետևանքով առաջացած կրիտիկական հիվանդություններ և վիճակներ
- սույն ապահովագրության ռիսկերում չներառված հիվանդություններ և վիճակներ
- բնածին արատներ
- քրոնիկ հիվանդություններ
- ճգնաժամային (կրիտիկական) հիվանդության ախտանիշները կամ վիճակն առաջին անգամ ի հայտ են եկել կամ առաջին անգամ ախտորոշվել են մինչև ապահովագրության պայմանագրի գործողությունից 90 օրացուցային օր անցնելը (սպասման ժամկետ)
- ապահովագրված անձի կողմից թույլ է տրվել այնպիսի գործողություն, որը դատաքննչական մարմինների կողմից որակվել է մտացածին կամ դիտավորյալ հանցագործություն
- ապահովագրված անձի՝ ալկոհոլի, թմրանյութերի և թունանյութերի օգտագործման և դրանց ազդեցության տակ գտնվելու հետևանքով առաջացած հիվանդություններ/վիճակներ
- զենքի կամ զինամթերքի հետ անթույլատրելի կամ անզգույշ վարվելու, ռազմական գործողության, խռովության, ահաբեկչության, քաղաքացիական պատերազմի, ռադիոակտիվ ճառագայթման, բակտերիոլոգիական կամ քիմիական վարակվածության
- Ապահովագրված անձի կողմից ինքնասպանություն, ինքնասպանության փորձ կամ կանխամտածված անդամախեղություն կամ Ապահովագրված անձի անմեղսագիտակ վիճակ
- հոգեկան հիվանդություններ, շեղումներ, նևրոզներ
- դեղորայքի, դեղանյութերի չարաշահում
- տրանզիտոր իշեմիկ հարձակումներ, վերտեբրոբազիլյար իշեմիկ հարձակումներ
- մաշկի, ձվարանների, շագանակագեղձի չարորակ ուռուցքներ Հոջկինի հիվանդություն, Կապոզիի սարկոմա և այլ՝ ապահովագրության ծածկույթում չներառված օնկոլոգիական հիվանդություններ
- ՄԻԱՎ- վարակ, ՁԻԱՀ
- Շաքարային դիաբետ և զուգակցված սիրտ անոթային համակարգի հիվանդություններ
- պետական պատվերի ծրագրերում ներառված հիվանդություններ/վիճակներ
- ցանկացած տեսակի բնածին և ձեռքբերովի հիվանդություններ, որոնք պահանջում են դինամիկ հսկողություն և (կամ) պահպանողական բուժում
- ապահովագրված անձի կողմից պրոֆեսիոնալ կամ վտանգավոր սպորտաձևերով կամ հոբբիներով կանոնավոր և երկարատև զբաղվելը
- պատերազմ կամ պատերազմական գործողություններ (անկախ այն հանգամանքից պատերազմ հայտարարվել է, թե ոչ)
- ահաբեկչական գործողություն
- Ապահովագրողն ապահովագրական հատուցումն իրականացնում է միանվագ՝ առաջնային ախտորոշումից հետո անընդմեջ 30-օրյա հետաձգված ժամկետը լրանալուց հետո (առաջնային ախտորոշման օրվանից հաշված` կրկնակի ախտորոշումը հաստատվել է 30 օրացուցային օր հետո): Հատուցում վճարվում է նշված հիվանդությունների առաջին անգամ ախտորոշվելու դեպքում:
- պետ. ռեգիստրում գրանցման վկայական
- ՀՎՀՀ, բանկային հաշվեհամարի տվյալներ
- ապահովագրվող անձանց անձնագրերը
- եթե իրավաբանական անձի կողմից հանդես է գալիս լիազորված անձ
Ընկերությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ։
Ապահովագրության տեսակը, ապահովագրության դասը և (կամ) ենթադասը, ապահովագրության պայմանագրի վերակնքման, վերաձևակերպման կարգն ու պայմանները, ապահովագրական պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրի կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման պայմանները, ժամկետները և սակագները, ինչպես նաև ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ դադարեցման և լուծման դեպքերն ու պայմանները, ներառյալ նաև ապահովադրին վերադարձման ենթակա ապահովագրավճարների մեծության չափը և հաշվարկման կարգը ներկայացված են ստորև կցված Պայմաններում։
