Մեզ հետ ապահով է
0%
Տարբերակ 1 | 500 000 ՀՀ դրամ | |
Տարբերակ 2 | 1 500 000 ՀՀ դրամ | |
Տարբերակ 3 | 15 000 000 ՀՀ դրամ |
Տարբերակ 1 | 12 000 ՀՀ դրամ | |
Տարբերակ 2 | 36 000 ՀՀ դրամ | |
Տարբերակ 3 | 360 000 ՀՀ դրամ |
Պայմանագրի գործողության ժամկետ | 1 տարի | |
Ապահովագրության տարածք | Ամբողջ աշխարհ | |
Ապահովագրական ծածկույթ | Կրիտիկական հիվանդություններից ապահովագրություն | |
Չհատուցվող գումար | Չի կիրառվում |
Քաղցկեղի չարորակ հիմնական տեսակներ II և III աստիճաններիառաջնային ախտորոշված քաղցկեղի չարորակ հիմնական տեսակները, որոնք ունեն հիստոլոգիական հաստատմամբ դրական ախտորոշում և բնորոշվում են չարորակ բջիջների անվերահսկելի աճով և հարակից հյուսվածքների ախտահարմամբ:
Սրտամկանի կաթված (ինֆարկտ)՝ սրտամկանի մասնակի մեկուսացում տվյալ օրգանի համապատասխան հատվածների արյան շրջանառության խախտման հետևանքով: Ախտորոշումը պետք է ամրագրված լինի ՀՀ առողջապահության նախարարի 2018թ. հունիսի 29-ի N1666-Ա հրամանով ինֆարկտի համար սահմանված տիպիկ չափանիշների առկայությամբ:
Ուղեղի կաթված՝ արյան սնուցման բացակայությամբ կամ արյունազեղումով պայմանավորված ուղեղի հյուսվածքների մահ, որը բերում է անվերադարձ նյարդաբանական դեֆիցիտի՝ առկա կլինիկական ախտանիշներով: Բացառություն են կազմում տրանզիտ իշեմիկ հարձակումը և ուղեղի հյուսվածքների վնասվածքը կամ արյան անոթների վնասումը:
Կենսականորեն կարևոր օրգանների փոխպատվաստում՝ ոսկրուղեղի, սրտի, երիկամի, լյարդի, թոքի կամ ենթաստամոքսային գեղձի փոխպատվաստում:
Խորը այրվածքներ՝ երրորդ և չորրորդ աստիճանի այրվածքներ, որոնք ծածկում են մարմնի մակերեսի 20% և ավելին: Կոմա՝անգիտակից վիճակ, որը բնորոշվում է արտաքին գրգիռների հանդեպ ռեակցիայի թուլացմամբ կամ բացակայությամբ, ռեֆլեքսների մարմամբ մինչև լրիվ անհետանալը, պահանջում է կենսաապահովման սարքերի օգտագործում 96 ժամ և ավելի շարունակվող ժամանակահատվածում և հանգեցնում է մշտական նյարդաբանական դեֆիցիտի՝կլինիկական ախտանիշների պահպանմամբ.
Ընկերությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ։
Ապահովագրության տեսակը, ապահովագրության դասը և (կամ) ենթադասը, ապահովագրության պայմանագրի վերակնքման, վերաձևակերպման կարգն ու պայմանները, ապահովագրական պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրի կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման պայմանները, ժամկետները և սակագները, ինչպես նաև ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ դադարեցման և լուծման դեպքերն ու պայմանները, ներառյալ նաև ապահովադրին վերադարձման ենթակա ապահովագրավճարների մեծության չափը և հաշվարկման կարգը ներկայացված են ստորև կցված Պայմաններում։