Երբեմն ապահով ճամփորդության համար սովորական Զբոսաշրջային ապահովագրությունը բավարար չէ։ Այդ պատճառով մենք աառաջարկում ենք 2-ը 1-ում՝ Արտերկիր մեկնողների համար կորոնավիրուսից ապահովագրություն և Զբոսաշրջային ապահովագրություն 1 միասնական փաթեթում։
- Ընդհանուր տեղեկություններ
Ի՞ՆՉ Է «TRAVEL DAILY» ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
«TRAVEL DAILY» ծրագիրն արտերկիր մեկնողների աջակցության ապահովագրություն է, որը ներառում է նաև արտերկրում կորոնավիրուսից ապահովագրությունը:
Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼ
Ծրագրի շրջանակներում ապահովագրվում է մինչև 85 տարեկան ցանկացած ֆիզիկական անձ:
Ի՞ՆՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՀԱՏՈՒՑՎՈՒՄ
«TRAVEL DAILY» ծրագրի շրջանակներում հատուցման ենթակա են՝-անհետաձգելի (շտապ) բժշկական ծառայության ծախսերը, այդ թվում՝ COVID-19-ի հիվանդանոցային բուժման ծախսերը,
բուժտրանսպորտային ծառայությունների ծախսերը,
-հայրենադարձության հետ կապված ծախսերը, այդ թվում՝ COVID-19-ից մահվան դեպքում,
ծախսերը, որոնք իրականացվել են Ապահովագրական պատահարի մասին Աջակցող ընկերությանը կամ Ապահովագրողին տեղեկացնելիս:
Ի՞ՆՉ ԾԱԾԿՈՒՅԹ Է ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Ապահովագրության տարածք՝ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀ
Ապահովագրական գումար՝ 30 000 ԵՎՐՈ
1 օրվա բազային ապահովագրավճար՝ 500 ՀՀ դրամԲազմակի ուղևորությունների դեպքում բազային ապահովագրավճար՝
Ապահովագրության ժամկետ Տարեկան բազային ապահովագրավճար 1 տարվա ընթացքում 8 օր 3 500 ՀՀ դրամ 1 տարվա ընթացքում 15 օր 6 000 ՀՀ դրամ 1 տարվա ընթացքում 30 օր 10 000 ՀՀ դրամ 1 տարվա ընթացքում 60 օր 16 000 ՀՀ դրամ 1 տարվա ընթացքում 90 օր 25 000 ՀՀ դրամ Ապահովագրված անձի տարիք
Բազային ապահովագրավճարի վրա կիրառվող գործակից 65-75 տարեկան 2 76-85 տարեկան 3 - Պայմանագրի կնքում
Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ապահովադրի և Ապահովագրվող անձի անձը հաստատող փաստաթուղթ։
Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն։
Ընկերությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ։
Ապահովագրության տեսակը, ապահովագրության դասը և (կամ) ենթադասը, ապահովագրության պայմանագրի վերակնքման, վերաձևակերպման կարգն ու պայմանները, ապահովագրական պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրի կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման պայմանները, ժամկետները և սակագները, ինչպես նաև ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ դադարեցման և լուծման դեպքերն ու պայմանները, ներառյալ նաև ապահովադրին վերադարձման ենթակա ապահովագրավճարների մեծության չափը և հաշվարկման կարգը ներկայացված են ստորև կցված Պայմաններում։
- Ընդհանուր տեղեկություններ