TRAVEL BOX | Տուրիստական ապահովագրություն | Նաիրի ինշուրանս

ապահովագրական տեսակ

Travel Box

  • Հաճա՞խ եք ճամփորդում: Ամեն անգամ մեկնելուց առաջ ճամփորդական ապահովագրության մասին հոգ տանելը լրացուցիչ ժամանակ է պահանջում, որը դուք հաճախ չունե՞ք։ Մենք մտածել ենք Ձեր հարմարավետության ու ժամանակի մասին և մշակել հատուկ ապահովագրության ծրագիր՝ Travel Box։ Վճարեք մեկ անգամ, ճամփորդեք՝ երբ ցանկանում եք, մեկնեք՝ ուր ուզում եք։ Պարզապես ընտրեք Ձեզ ամենահարմար Travel Box-ն ու վայելեք ուղևորությունը։

    • Ընդհանուր տեղեկություններ

      Ի՞ՆՉ Է «TRAVEL BOX» ԾՐԱԳԻՐԸ
      «TRAVEL BOX» ծրագիրն արտերկիր մեկնողների աջակցության ապահովագրություն է՝ նախատեսված բազմակի ուղևորությունների մեկնող անձանց համար:

        

      Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼ
      Ծրագրի շրջանակներում ապահովագրվում է մինչև 85 տարեկան ցանկացած ֆիզիկական անձ:

       

      Ի՞ՆՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՀԱՏՈՒՑՎՈՒՄ

      «TRAVEL BOX» ծրագրի շրջանակներում հատուցման ենթակա են՝

      - անհետաձգելի (շտապ) բժշկական ծառայության ծախսերը,
      - բուժտրանսպորտային ծառայությունների ծախսերը,
      - հայրենադարձության հետ կապված ծախսերը,
      -ծախսերը, որոնք իրականացվել են Ապահովագրական պատահարի մասին Աջակցող ընկերությանը կամ Ապահովագրողին տեղեկացնելիս:

       

      Ի՞ՆՉ ԾԱԾԿՈՒՅԹ Է ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

      1 տարվա ընթացքում ուղևորությունների քանակ՝ ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ

       

      Ապահովագրության ժամկետ Տարեկան ապահովագրավճար Ապահովագրական գումար Ապահովագրության տարածք
      1 ամսվա ընթացքում 8 օր 2 000 ՀՀ դրամ 

       

        

      3,000 Եվրո

       

      Ամբողջ աշխարհ, բացառությամբ Շենգենյան գոտու երկրներ, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ և Կանադա

      1 ամսվա ընթացքում 15 օր 3 400 ՀՀ դրամ 
      1 տարվա ընթացքում 15 օր 4 000 ՀՀ դրամ

       

       

       

       

       

      30,000 Եվրո

       

       

       

       

      Ամբողջ աշխարհ

      1 տարվա ընթացքում 30 օր 6 000 ՀՀ դրամ
      1 տարվա ընթացքում 60 օր 9 000 ՀՀ դրամ
      1 տարվա ընթացքում 90 օր 12 000 ՀՀ դրամ

       

      Վերոնշյալ ապահովագրավճարների վրա կիրառվող գործակիցներ**

      - 65-70 տարեկան անձի ապահովագրության դեպքում բազային ապահովագրավճարի նկատմամբ կիրառվում է 2 գործակից,
      - 71-75 տարեկան անձի ապահովագրության դեպքում բազային ապահովագրավճարի նկատմամբ կիրառվում է 2,5 գործակից
      - 76-79 տարեկան անձի ապահովագրության դեպքում բազային ապահովագրավճարի նկատմամբ կիրառվում է 3 գործակից,
      - 80-85 տարեկան անձի ապահովագրության դեպքում բազային ապահովագրավճարի նկատմամբ կիրառվում է 4 գործակից:

       

      Ի՞ՆՉ ԱՆԵԼ ՊԱՏԱՀԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ
      Շտապ բժշկական օգնություն ստանալու համար անհրաժեշտ Է կապ հաստատել մեր գործընկեր «Էքսպրեսս Ասսիսթ Ցենտր» աջակցող կազմակերպության հետ՝ նշված շուրջօրյա գործող հեռախոսահամարներից մեկով.

       

      Հեռ․+7 495 539 30 71
      WhatsApp  +7 916 430 39 19
      Viber+7 916 430 39 19

       

      ԾՐԱԳՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
      - «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ի ապահովագրության պայմանագիրը ընդունվում է աշխարհի բոլոր դեսպանատների և հյուպատոսությունների կողմից,
      - 65-ից բարձր տարիքի անձանց համար ապահովագրավճարը չի ավելանում, եթե ընտրված է միայն հայրենադարձության հետ կապված ծախսերի ռիսկը,
      - Չհատուցվող գումար չի կիրառվում,
      - Մենք ապահովում ենք շուրջօրյա և բազմալեզու սպասարկում:


      Սույն ապահովագրության ծրագիրը կարգավորվում է Ընկերության խորհրդի կողմից  հաստատված  «Արտերկիր մեկնողների աջակցության ապահովագրության պայմաններ»-ով

    • Պայմանագրի կնքում

      Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ
      - Ապահովագրվող անձի անձը հաստատող փաստաթուղթ,
      - Պայմանագիր կնքող անձի անձը հաստատող փաստաթուղթ (եթե վերջինս Ապավագրվող անձը չէ):

      Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն։

       

       

      Ընկերությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ։

       

      Ապահովագրության տեսակը, ապահովագրության դասը և (կամ) ենթադասը, ապահովագրության պայմանագրի վերակնքման, վերաձևակերպման կարգն ու պայմանները, ապահովագրական պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրի կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման պայմանները, ժամկետները և սակագները, ինչպես նաև ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ դադարեցման և լուծման դեպքերն ու պայմանները, ներառյալ նաև ապահովադրին վերադարձման ենթակա ապահովագրավճարների մեծության չափը և հաշվարկման կարգը ներկայացված են ստորև կցված Պայմաններում։

      • Ցանկանու՞մ եք ավելի շատ տեղեկություններ ստանալ

        Պայմաններ

        Ծրագիր

        Ծրագիր (արխիվ)

      աջակցություն 24/7

      առցանց

      մենք ուրախ ենք Ձեզ օգնել

      ՄԵԶ ՀԵՏ ԱՊԱՀՈՎ Է. ասում ենք մենք ու փորձում մեր ամեն քայլով ավելի մոտ լինել հաճախորդին։

      Ունե՞ս մեր օգնության կարիքը, սեղմիր այստեղ