EXTRA TRAVEL| Ապահովագրություն | Նաիրի ինշուրանս

ապահովագրական տեսակ

Extra Travel

  • Ակտիվ հանգստի սիրահարների համար Նաիրի Ինշուրանսը մշակել է ընդլայնված ճանապարհորդական ապահովագրություն։

    • Ընդհանուր տեղեկություններ

      Ի՞ՆՉ Է «EXTRA TRAVEL» ԾՐԱԳԻՐԸ

      «EXTRA TRAVEL» ծրագիրն արտերկիր մեկնողների աջակցության ապահովագրություն է, որն իր մեջ ներառում է նաև երրորդ անձանց կյանքին, առողջությանը և գույքին հասցված վնասների ապահովագրություն, ուղեբեռի ապահովագրություն և վտանգավոր սպորտաձևերով (հոբբիներով) զբաղվելու հետևանքով ստացած վնասվածքների ապահովագրություն։

       

      Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼ

      Ծրագրի շրջանակներում կարող են ապահովագրվել մինչև 85 տարեկան անձինք։

       

      Ի՞ՆՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՀԱՏՈՒՑՎՈՒՄ

      ՓԱԹԵԹՆԵՐ STANDART  SPORT 
      Անհետաձգելի (շտապ) բժշկական ծառայություն
      Բուժտրանսպորտային ծառայություն
      Հայրենադարձություն
      Պատահարի մասին տեղեկացման ծախսերի հատուցումՊատահարի մասին տեղեկացման ծախսերի հատուցում
      Երրորդ անձանց կյանքին, առողջությանը և գույքին հասցված վնաս
      Ուղեբեռի կորուստ, ոչնչացում ✘ 
      Վտանգավոր սպորտաձևեր (հոբբիներ) ✘ 

       

       

      Ի՞ՆՉ ԾԱԾԿՈՒՅԹ Է ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

      Ապահովագրական գումար՝ 30000 ԵՎՐՈ

      Ապահովագրության տարածք՝ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀ

      1 օրվա ապահովագրավճար՝ սկսած 500 ՀՀ դրամից

       

       Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ

      Ապահովադրի և Ապահովագրվող անձի անձը հաստատող փաստաթուղթ։

       

       

      Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն։

       

      Ընկերությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ։

       

      Ապահովագրության տեսակը, ապահովագրության դասը և (կամ) ենթադասը, ապահովագրության պայմանագրի վերակնքման, վերաձևակերպման կարգն ու պայմանները, ապահովագրական պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրի կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման պայմանները, ժամկետները և սակագները, ինչպես նաև ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ դադարեցման և լուծման դեպքերն ու պայմանները, ներառյալ նաև ապահովադրին վերադարձման ենթակա ապահովագրավճարների մեծության չափը և հաշվարկման կարգը ներկայացված են ստորև կցված Պայմաններում։

       

      • Ցանկանու՞մ եք ավելի շատ տեղեկություններ ստանալ

        Պայմաններ

        Ծրագիր

      աջակցություն 24/7

      առցանց

      մենք ուրախ ենք Ձեզ օգնել

      ՄԵԶ ՀԵՏ ԱՊԱՀՈՎ Է. ասում ենք մենք ու փորձում մեր ամեն քայլով ավելի մոտ լինել հաճախորդին։

      Ունե՞ս մեր օգնության կարիքը, սեղմիր այստեղ