Հաճախ տրվող հարցեր
Պատահարի դեպքում պետք է կապ հաստատել ապահովագրության պայմանագրի վրա նշված հեռախոսահամարներով ու հետևել աջակցող կազմակերպության ցուցումներին։
Արտերկրում վճարումներ կատարելու դեպքում անպայման ապահովագրական ընկերություն պետք է ներկայացվեն բժշկի ցուցումները, վճարումները հաստատող փաստաթղթերը։ Հայաստան վերադառնալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում պատահարի մասին պետք է գրավոր տեղեկացնել ընկերությանը։
Ցանկացած վճարում կատարելիս անհրաժեշտ է պահպանել վճարումը հաստատող կտրոններն ու բժշկական ուղեկցող փաստաթղթերը։ Հայրենիք վերադառնալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում փաստաթղերը պետք է ներկայացնել Ընկերություն։ Նման դեպքերի համար սահմանված է ապահովագրական հատուցման առավելագույն սահմանաչափ։
Այո, փոխհատուցվում են, եթե դեղամիջոցները ձեռք են բերվել բժշկական ցուցումով՝ ապահովագրական պատահար հանդիսացող դեպքի համար։
Ոչ, չի կարող։ Պայմանագիրը պետք է կնքել նախքան մեկնումը։ Արտերկրում գտնվելու ընթացում կնքված վկայագիրն առոչինչ է, և անձը չի կարող ստանալ ապահովագրական հատուցում։
Դադարեցման համար անհրաժեշտ է ներկայացնել ապահովադրի անձնագիրը և պայմանագրի 2 օրինակը։
Վճարման հիմք հանդիսացող ֆիանանսական փաստաթղթերն են՝
Խորհրդատվության դեպքում՝ պատշաճ լրացված խորհրդատվական թերթիկ
Ատամնաբուժության դեպքում՝ տեղեկանք, որտեղ հստակ նշված կլինի տեղեկատվություն մատուցված ծառայությունների ծավալի և գների վերաբերյալ
Հետազոտությունների դեպքում՝ պատշաճ լրացված խորհրդատվական թերթիկ՝ հետազոտությունների ցուցմամբ և պատասխաններով
Ստացիոնար բուժօգնության դեպքում նաև էպիկրիզ։ Վնասվածքների դեպքում նաև ոստիկանության եզրակացություն։ Ալկոհոլի կամ այլ հոգեմետ ազդեցության նյութի օգտագործման վերաբերյալ համապատասխան եզրակացություն կամ հետազոտություն պատասխան։
Դեղորայքի դեպքում՝ պատշաճ լրացված խորհրդատվական թերթիկ՝ գնված դեղորայքի ցուցմամբ, վճարման հիմք հանդիսացող փաստաթղթերը, որտեղ նշված կլինի գնված դեղորայքի անվանումները