PROPERTY INSURANCE | Նաիրի ինշուրանս

ապահովագրական տեսակ

PROPERTY INSURANCE

    • Ծրագրի նկարագրություն

      Ինչն է ապահովագրվում ծրագրով

      Ծրագիրը բնակության նպատակով օգտագործվող բնակարանների և առանձնատների համալիր ապահովագրություն է՝ նախատեսված ֆիզիկական անձանց համար:

       

      Ծրագրի շրջանակում ապահովագրվում են․

      1. ներքին հարդարում և համակարգեր 2. կրող կառույցներ 3. շարժական գույք 4. պատասխանատվություն

        

      Պատահարներ, ռիսկեր

      Ծրագրի շրջանակում ապահովագրական հատուցում տրամադրվում է հետևյալ պատահարների /ռիսկերի/ դեպքում՝

      Преобразование Հրդեհ Преобразование Պայթյուն Преобразование Տարերային աղետներ, բացառությամբ՝ երկրաշարժի Преобразование Ջրի պատճառած վնաս, Преобразование Ապակու կոտրանք Преобразование Կենդանիների գործողություններ, Преобразование Գողություն, կողոպուտ կամ հափշտակություն՝ կոտրանքի միջոցով, Преобразование Երրորդ անձանց կանխամտածված գործողություններ

       

      Ապահովագրավճար

      Տարեկան ապահովագրավճարը՝ սկսած 16․400 դրամից՝ կախված բնակարանի/առանձնատան մակերեսից։

       

      *Ապահովագրությունն իրականացվում է «ոչ լրիվ ոչ համամասնական» սկզբունքով, չհատուցվող գումար չի կիրառվում։ Այսինքն հատուցումը տրամադրվում է աղյուսակում նշված ապահովագրական գումարների շրջանակում, առանց որևէ համամասնության տոկոսի կիրառման։

       

      Ապահովագրության ժամկետ

      Ապահովագրության պայմանագիրը կարող է կնքվել 6 ամիս կամ 1 տարի ժամկետով՝ ուժի մեջ մտնելով կնքմանը հաջորդող առնվազն 7-րդ օրը։

    • Կնքման համար անհրաժեշտ տվյալներ

      ապահովադրի անձը հաստատող փաստաթղթի տվյալներ,
      Գույքի սեփականության վկայականի տվյալներ:

       

      Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն։

       

         Ընկերությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ։

       

       

      Ապահովագրության տեսակը, ապահովագրության դասը և (կամ) ենթադասը, ապահովագրության պայմանագրի վերակնքման, վերաձևակերպման կարգն ու պայմանները, ապահովագրական պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրի կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման պայմանները, ժամկետները և սակագները, ինչպես նաև ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ դադարեցման և լուծման դեպքերն ու պայմանները, ներառյալ նաև ապահովադրին վերադարձման ենթակա ապահովագրավճարների մեծության չափը և հաշվարկման կարգը ներկայացված են ստորև կցված Պայմաններում։

       

    • Հաճախ տրվող հարցեր

    • Ցանկանու՞մ եք ավելի շատ տեղեկություններ ստանալ

      Ծրագիր

      Գույքի ապահովագրության պայմաններ

      Ընդհանուր պատասխանատվության պայմաններ

    աջակցություն 24/7

    առցանց

    մենք ուրախ ենք Ձեզ օգնել

    ՄԵԶ ՀԵՏ ԱՊԱՀՈՎ Է. ասում ենք մենք ու փորձում մեր ամեն քայլով ավելի մոտ լինել հաճախորդին։

    Ունե՞ս մեր օգնության կարիքը, սեղմիր այստեղ