Գողություն, բնական աղետներ, հրդեհ, չարակամ մեկի գործողություններ․․․ Այս և այլ պատճառներով գույքը կարող է վնասվել կամ անգամ ոչնչանալ։ Ապահովությունը լավ բան է, ուստի միշտ էլ արժե պաշտպանության և ռիսկերի նվազեցման լրացուցիչ երաշխիքներ ունենալ։ Այս դեպքում մենք առաջարկում ենք հնարավոր ռիսկերը կառավարելի դարձնել, իսկ հնարավոր վնասները՝ նվազագույն կամ 0։
- Ընդհանուր տեղեկություններ
Ի՞ՆՉ Է ԳՈՒՅՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Գույքի ապահովագրությունը հատուցում է ապահովագրված անշարժ կամ շարժական գույքին հասցված վնասները, որոնք առաջացել են ապահովագրության պայմանագրում նշված պատահարներից որևէ մեկի արդյունքում:
Ի՞ՆՉ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՔ ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՒՄ
Որպես կանոն, ապահովագրվում է գույքի կորուստը, վնասումը, կործանումը կամ ոչնչացումը, որն առաջացել է հետևյալ պատճառներից առնվազն մեկի հետևանքով՝
- հրդեհ կամ պայթյուն,
- երկրաշարժ,
- ջեռուցման, ջրամատակարարման կամ ջրահեռացման համակարգի վթար,
- ծառի, թռչող օբյեկտի, դրանց բեկորի ընկնում, կամ վերգետնյա փոխադրամիջոցի վրաերթ,
- երրորդ անձի կողմից իրականացված չարամիտ գործողություն,
- կարկուտ, ջրհեղեղ կամ տեղատարափ անձրև,
- փոթորիկ կամ ուժեղ քամի,
- գողություն կամ հափշտակություն:
ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ
Կնքելով վկայագիր ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ում՝ Ապահովադիրը կստանա զեղչ վկայագրի գործողության ողջ ընթացքում Ընկերության գործընկեր բժշկական հաստատություններում ծառայություններ ստանալու համար:
- Պայմանագրի կնքում
ՈՐՏԵՂԻ՞Ց ԿԱՐԵԼԻ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի գլխամասային գրասենյակից
ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի մասնաճյուղից և գործակալական գրասենյակներից
ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի ապահովագրական գործակալներից
Պատվիրելով (010) 50 00 10 շուրջօրյա հեռախոսահամարով
Առցանց
Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ
- - գույքի սեփականատիրոջ անձնագիր,
- - անշարժ գույքի դեպքում` սեփականության վկայական,
- - անշարժ գույքի գնահատման հաշվետվություն,
- - եթե գույքի սեփականատիրոջ անունից հանդես է գալիս լիազորված անձ` համապատասխան լիազորագիր
- և լիազորված անձի անձնագիր:
Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն։
Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԵՐԱԿՆՔԵԼՈՒ (ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ) ՀԱՄԱՐԲոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են Ապահովագրության պայմանագիր կնքելու համար` բացառությամբ այն փաստաթղթերի, որոնցում տեղի չեն ունեցել որևէ փոփոխություններ:
Ընկերությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ։
Ապահովագրության տեսակը, ապահովագրության դասը և (կամ) ենթադասը, ապահովագրության պայմանագրի վերակնքման, վերաձևակերպման կարգն ու պայմանները, ապահովագրական պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրի կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման պայմանները, ժամկետները և սակագները, ինչպես նաև ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ դադարեցման և լուծման դեպքերն ու պայմանները, ներառյալ նաև ապահովադրին վերադարձման ենթակա ապահովագրավճարների մեծության չափը և հաշվարկման կարգը ներկայացված են ստորև կցված Պայմաններում։
- Ընդհանուր տեղեկություններ