ԱՌՈՂՋ ԱՆՀԱՏ | Բժշկական Ապահովագրություն | Նաիրի ինշուրանս

ապահովագրական տեսակ

Առողջ անհատ

  • Երջանիկ ու հաջողակ լինելու համար առաջին հերթին պետք է առողջ ու ապահով լինել։ Ցավոք, առողջության մասին մեզնից շատերը հիշում են միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Այդ նպատակով մենք մշակել ենք Առողջության անհատական ապահովագրության «Առողջ անհատ» ծրագիրը, որն առաջարկում է ոչ միայն տարեկան կանխարգելիչ բուժզննումներ, այլև փաթեթի շրջանակում փոխհատուցվում են ամբուլատոր մի շարք ծառայություններ։

    • Ընդհանուր տեղեկություններ

      Ի՞ՆՉ Է «ԱՌՈՂՋ ԱՆՀԱՏ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

      «ԱՌՈՂՋ ԱՆՀԱՏ» ծրագիրը առողջության և դժբախտ ապատահարներից ապահովագրություն է։

      «ԱՌՈՂՋ ԱՆՀԱՏ» ԾՐԱԳ ՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

       

      ✓  ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԲՈՒԺԶՆՆՈՒՄ/ տարեկան մեկ անգամ, միանվագ/

       

      ✓  ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

      -   Նեղ մասնագետների առաջնային և կրկնակի խորհրդատվություն

      -   Գործիքային հետազոտություններ

      -   Լաբորատոր հետազոտություններ

       

      ✓  ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

      -  Ֆունկցիոնալության սահմանափակման խորը, ծանր և միջին աստիճանի ձեռքբերում՝ դժբախտ պատահարի հետևանքով

      -  Մահ՝ դժբախտ պատահարի հետևանքով, այդ թվում՝ շնչահեղձումից` շնչուղիներ օտար մարմին ընկնելուց, ջրահեղձումից, անաֆիլակտիկ շոկից, մարմնի գերսառեցումից:

       

      Ի՞ՆՉ ԾԱԾԿՈՒՅԹ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ
      Ապահովագրական գումար՝ 3 000 000 ՀՀ դրամ, որից՝
      - Ամբուլատոր ծառայությունների գծով՝ 2 000 000 ՀՀ դրամ,
      - Դժբախտ պատահարներից ապահովագրության գծով՝ 1 000 000 ՀՀ դրամ
      Ապահովագրավճար՝ 58 000 ՀՀ դրամ

       

      «ԱՌՈՂՋ ԱՆՀԱՏ» ԾՐԱԳՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

      -   Մինչև 85 տարեկան ֆիզիկական անձանց ապահովագրության հնարավորություն

      -   Սպասման ժամկետ չի կիրառվում

      -   Առկա հիվանդությունների ախտորոշում, բուժման նշանակում

      -   Բժիշկ-փորձագետի խորհրդատվության ստացում 24/7 ռեժիմով

      -   Բժշկական ծառայությունների ստացման գործընթացի կազմակերպում

      -   Բժշկական հաստատությունների կողմից տրամադրված բժշկական ծառայությունների որակի վերահսկում

      -   Վիրահատական միջամտությունների համար զեղչերի տրամադրում

      -   Ապահովագրական շուկայում առողջության անհատական ապահովագրության գործող ծրագրերի բացառիկ առաջատար:

    • Լրացուցիչ ծառայություններ

      ՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ - Վիրաբույժի առաջնային խորհրդատվության անվճար կազմակերպում, վիրահատական ծառայությունների համար զեղչերի տրամադրում:

      ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ - մասնավորապես՝ ստոմատոլոգիական կարգավիճակի անվճար գնահատում, թերապևտիկ, վիրաբուժական և պրոֆիլակտիկ ստոմատոլոգիական ծառայությունների համար զեղչերի տրամադրում:

      ՖԻԶԻՈԹԵՐԱՊԵՎՏԻԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ - Օրթոպեդ-ողնաշարաբանի, Ֆիզիոթերապևտի, Սպորտային բժիշկի, Ռեֆլեքսոթերապևտի, Կինեզիոթերապևտի խորհրդատվության անվճար կազմակերպում, ֆիզիոթերապևտիկ միջոցառումների (մասնավորապես՝ էլեկտրոֆորեզ, ֆոնոֆորեզ, ԳՁՀ թերապիա, ամպլիպուլս թերապիա, կինեզիթերապիա, բուժական մարմնամարզություն, բուժական մերսում) համար (Այդ թվում՝ ողնաշարի դեգեներատիվ դիստրոֆիկ ախտահարումներին ուղղված (օստեոխոնդրոզ, օստեոպարոզ և այլն)) զեղչերի տրամադրում:

      ԷՍԹԵՏԻԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ - մաշկաբանի խորհրդատվության անվճար կազմակերպում, էսթետիկ ծառայությունների համար զեղչերի տրամադրում:

      ՕՊՏԻԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ - օպտիկական ակնոցի ապակիների և շրջանակի, կոնտակտային լինզաների համար զեղչերի տրամադրում:

       

      • Ցանկանու՞մ եք ավելի շատ տեղեկություններ ստանալ

        Պայմաններ

        Ծրագիր

        Զեղչ տրամադրող բժշկական հաստատություններ

      աջակցություն 24/7

      առցանց

      մենք ուրախ ենք Ձեզ օգնել

      ՄԵԶ ՀԵՏ ԱՊԱՀՈՎ Է. ասում ենք մենք ու փորձում մեր ամեն քայլով ավելի մոտ լինել հաճախորդին։

      Ունե՞ս մեր օգնության կարիքը, սեղմիր այստեղ