EXTRA MEDICAL INSURANCE | Նաիրի ինշուրանս

ապահովագրական տեսակ

EXTRA MEDICAL INSURANCE

    • Ծրագրի նկարագրություն

      Ինչն է ապահովագրվում ծրագրով
      «EXTRA MEDICAL INSURANCE»-ը առողջության և դժբախտ պատահարներից ապահովագրություն է՝ նախատեսված մինչև 65 տարեկան ՀՀ քաղաքացիների համար: 

       

      Ապահովագրական պատահարներ

      Ծրագրի շրջանակներում տրամադրվում է 3 փաթեթ՝ ԲԱԶԱՅԻՆ, ԿԱՏԱՐՅԱԼ և ՀԱՏՈՒԿ։ Ծրագրի շրջանակներում, կախված փաթեթի ընտրությունից, հատուցվում են հետևյալ դեպքերը․

       

      Преобразование  Շտապ բժշկական օգնություն

      Преобразование  Կանխարգելիչ բուժզննում (տարեկան մեկ անգամ, միանվագ)

      Преобразование  Հիվանդանոցային բուժօգնություն և խնամք

      Преобразование  Քրոնիկ հիվանդությունների բուժում

      Преобразование  Ամբուլատոր ծառայություններ

      Преобразование  Ակնաբուժական ծառայություններ

      Преобразование  Հղիություն և ծննդօգնություն

      Преобразование  Ատամնաբուժություն

      Преобразование  Կորոնավիրուսից ապահովագրություն

      Преобразование  Դժբախտ պատահարներից ապահովագրություն

      Преобразование  Պլանային վիրահատություններ և միջամտություններ*

      Преобразование  Ողնաշարաբանություն (Հատուկ փաթեթի դեպքում)

      Преобразование  Հոգեբանական ծառայություններ (Հատուկ փաթեթի դեպքում)

       

      * Գործում է միայն պայմանագրի վերակնքման դեպքում։ 1-ին վերակնքում՝ ծածկույթային ծրագրով սահմանված անհետաձգելի վիրահատության արժեքի սահմանաչափի 50%  չափով, 2-րդ վերակնքում՝ ծածկույթային ծրագրով սահմանված անհետաձգելի վիրահատության արժեքի սահմանաչափի 100% ի չափով:

       

      ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԹԵԹՆԵՐ

       

      ԲԱԶԱՅԻՆ

      Ապահովագրական գումար՝ 3 000 000 ՀՀ դրամ,

      Տարեկան ապահովագրավճար՝ 120 000 ՀՀ դրամ։

      ԿԱՏԱՐՅԱԼ

      Ապահովագրական գումար՝ 6 000 000 ՀՀ դրամ,

      Տարեկան ապահովագրավճար՝ 225 000 ՀՀ դրամ։

      ՀԱՏՈՒԿ

      Ապահովագրական գումար՝ 14 000 000 ՀՀ դրամ,

      Տարեկան ապահովագրավճար՝ 550 000 ՀՀ դրամ։

      ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ
      Ապահովագրության պայմանագիրը կնքվում է 1 տարի ժամկետով։ 

    • Կնքման համար անհրաժեշտ տվյալներ

      Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ

      Ապահովադրի և Ապահովագրվող անձի անձը հաստատող փաստաթուղթ։

       

      Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն։

       

      Ընկերությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ։

       

      Ապահովագրության տեսակը, ապահովագրության դասը և (կամ) ենթադասը, ապահովագրության պայմանագրի վերակնքման, վերաձևակերպման կարգն ու պայմանները, ապահովագրական պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրի կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման պայմանները, ժամկետները և սակագները, ինչպես նաև ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ դադարեցման և լուծման դեպքերն ու պայմանները, ներառյալ նաև ապահովադրին վերադարձման ենթակա ապահովագրավճարների մեծության չափը և հաշվարկման կարգը ներկայացված են ստորև կցված Պայմաններում։

    • Հաճախ տրվող հարցեր

    • Ցանկանու՞մ եք ավելի շատ տեղեկություններ ստանալ

      Պայմաններ

      Ծրագիր

      Առողջության կամավոր ապահովագրության կանոններ

    աջակցություն 24/7

    առցանց

    մենք ուրախ ենք Ձեզ օգնել

    ՄԵԶ ՀԵՏ ԱՊԱՀՈՎ Է. ասում ենք մենք ու փորձում մեր ամեն քայլով ավելի մոտ լինել հաճախորդին։

    Ունե՞ս մեր օգնության կարիքը, սեղմիր այստեղ