ապահովագրական տեսակ

Պատասխանատվության ապահովագրություն

  • Մասնագիտական սխալը երբեմն կարող է շատ բարձր գին ունենալ։ Եթե չունեք ապահովագրություն, ապա պատճառված վնասների համար ստիպված եք լինելու սեփական գրպանից վճարել։ Սակայն մենք այլ՝ ապահով առաջարկ ունենք․

    • Ընդհանուր տեղեկություններ

      Ի՞ՆՉ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
      Պատասխանատվության ապահովագրությունը հատուցում է ապահովագրված օբյեկտի շահագործման կամ ապահովագրված անձի գործունեության հետևանքով երրորդ անձանց պատճառված գույքային վնասները:
      Պատասխանատվության ապահովագրության տեսակները բազմազան են և հիմնականում տարանջատվում են երկու խմբի՝ ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն և մասնագիտական պատասխանատվության ապահովագրություն:

       

      Ի՞ՆՉՆ Է ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՒՄ
      Ընդհանուր պատասխանատվության ապահովագրության պայմանագրով կարելի է ապահովագրել՝

      - Մասնագիտական պատասխանատվությունը,
      - Երրորդ անձանց նկատմամբ քաղաքացիական պատասխանատվությունը

    • Պայմանագրի կնքում

      ՈՐՏԵՂԻ՞Ց ԿԱՐԵԼԻ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
      -ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի գլխամասային գրասենյակից
      -ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի մասնաճյուղից և գործակալական գրասենյակներից
      -ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի ապահովագրական գործակալներից
      -Պատվիրելով (010) 50 00 10 շուրջօրյա հեռախոսահամարով

      -Առցանց

       

       

      Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ

       

      - պետ. ռեգիստրում գրանցման վկայական,

       

      -  ՀՎՀՀ, բանկային հաշվեհամարի տվյալներ,

       

      -  Գործունեության վերաբերյալ տեղեկատվություն։

       

      Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն։

       

      Ընկերությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ։

       

      Ապահովագրության տեսակը, ապահովագրության դասը և (կամ) ենթադասը, ապահովագրության պայմանագրի վերակնքման, վերաձևակերպման կարգն ու պայմանները, ապահովագրական պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրի կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման պայմանները, ժամկետները և սակագները, ինչպես նաև ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ դադարեցման և լուծման դեպքերն ու պայմանները, ներառյալ նաև ապահովադրին վերադարձման ենթակա ապահովագրավճարների մեծության չափը և հաշվարկման կարգը ներկայացված են ստորև կցված Պայմաններում։

      • Ցանկանու՞մ եք ավելի շատ տեղեկություններ ստանալ

        Սակագներ

        Ընդհանուր պատասխանատվության պայմաններ

        Մասնագիտական պատասխանատվության ապահովագրության պայմաններ

      աջակցություն 24/7

      առցանց

      մենք ուրախ ենք Ձեզ օգնել

      ՄԵԶ ՀԵՏ ԱՊԱՀՈՎ Է. ասում ենք մենք ու փորձում մեր ամեն քայլով ավելի մոտ լինել հաճախորդին։

      Ունե՞ս մեր օգնության կարիքը, սեղմիր այստեղ