С нами надежно
0%
Նաիրի Ինշուրանսը մեծ ուշադրություն է դարձնում տարբեր գործընթացներում տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունների կիրառմանը՝ նպատակ ունենալով հաճախորդների կյանքն առավել ապահով դարձնել ու խնայել նրանց ժամանակը։
2023 թվականի հուլիսին Նաիրի Ինշուրանսն արդեն երրորդ անգամ էր մասնակցում Սևան Ստարտափ Սամմիթին` որպես գործընկեր։ Նաիրի Ինշուրանսի համար սամմիթի կողքին կանգնելը նաև ընկերության սոցիալական պատասխանատվությունն է` նպաստել մեր երկրում ոլորտի կայացմանը, զարգացմանը, ՏՏ աշխարհում Հայաստանի դիրքավորմանը։ Սամմիթները Նաիրիի թիմի համար նաև փորձի փոխանակման ու նորարար գաղափարներով ոգեշնչման հետաքրքիր հարթակ են։
Այս տարի Նաիրին Սևան Ստարտափ Սամմիթի Official insurance partner-ն էր: Նաիրին բոլոր մասնակիցներին և հյուրերին նվիրում էր դժբախտ պատահարներից ապահովագրություն, որը գործում էր սամմիթի օրերի ընթացքում և սամմիթի անցկացման տարածքում` 1 մլն ՀՀ դրամ ապահովագրական ծածկույթով։
Նաիրին այս տարի սամմիթում ներկայացրեց իր տեխնոլոգիական նորարարությունը։ Նաիրի Ինշուրանսն առաջինն է Հայաստանում, որ մեքենայի վնասի գնահատման համար փորձարկում է արհեստական բանականության հնարավորությունները։ Ծրագրի փորձնական տարբերակն (demo version) առաջին անգամ ներկայացվեց հուլիսի 23-29-ը` Սևան Ստարտափ Սամմիթում։
Ամիսներ շարունակ ծրագրավորողների մի մեծ թիմ աշխատել է նորարար այս լուծման ուղղությամբ։ Նաիրին առաջինն էր Հայաստանում, որ գործարկեց բջջային հավելված՝ Nairi Mobile, հիմա էլ աշխատում է հավելվածում AI-ի օգնությամբ մեքենայի վնասի գնահատման գործառույթն ամբողջապես ներդնելու համար։ Այսինքն` հետագայում` ծրագիրը լիարժեք ներդնելուց հետո, ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում անհրաժեշտ է լինելու սկանավորել մեքենայի վնասված հատվածները, դրանից հետո արհեստական բանականությունը կվերլուծի տվյալները, ապա կառաջարկի պատճառված վնասի գնահատման չափը։
Սևան Ստարտափ Սամմիթի շրջանակներում Նաիրին նաև հովանավորեց Հայաստանում առաջին անգամ անցկացված Մետագեյթ սարքով հաշմանդամային կիբերսպորտի մրցույթը, որի մասնակիցները 44-օրյա պատերազմի զինհաշմանդամներ էին։