Մեզ հետ ապահով է
0%
Նաիրի Ինշուրանսը, «Կորիզ» կրթական հիմնադրամն ու Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը համագործակցության եռակողմ հուշագիր են ստորագրել։ Նաիրին ուսման վարձը փոխհատուցող հատուկ կրթաթոշակ է սահմանել այն 2 ուսանողների համար, ովքեր բարձր միավորներով կընդունվեն «Տնտեսագիտություն» և «Ֆինանսներ» մասնագիտություններով, միաժամանակ կլինեն «Կորիզի» շրջանավարտ։Կարևոր նախապայման է, որ կրթաթոշակառուները յուրաքանչյուր տարի ամփոփիչ քննությունների արդյունքներով պահպանեն ուսման բարձր առաջադիմությունը։
«Մենք խոստացել էինք, որ վերադառնալու ենք կրթական ոլորտում ներդրում անելու, փոփոխություն բերելու ծրագրով և անում ենք դա»,- իր խոսքում նշեց Նաիրի Ինշուրանսի գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյանը։
Նշենք, որ ավելի վաղ Նաիրին և ՀՊՏՀ-ն համագործակցության, ուսանողների՝ ընկերությունում ուսումնական պրակտիկա անցնելու վեաբերյալ հուշագիր էին ստորագրել։ Հանդիպման ու քննարկման ժամանակ Նաիրիի տնօրենը խոստացել էր, որ կմշակվի համագործակցության ավելի մեծ և ընդգրկուն նախագիծ՝ նպատակ ունենալով հետաքրքրություն առաջացնել ապահովագրական գործի նկատմամբ։
Նաիրիում հավատում են, որ կրթությունն է մեր երկրում բարիք ստեղծելու, ամուր ապագա կառուցելու և մեծ փոփոխություններ բերելու հիմքը։ Այսօր մենք պատասխանատու ենք վաղվա համար, և այսօր պետք է գործենք, մեր կարողությունների սահմանում ներդրում անենք, որ վաղն առավել լուսավոր լինի։