Մեզ հետ ապահով է
0%
2022 թվականը Նաիրի Ինշուրանսն ամփոփում է՝ իր «մրցանակային ֆոնդը» հարստացնելով ևս երկու հաղթանակներով։ Սպառողների ազգային ասոցիացիան ամեն տարի սպառողների շրջանում հարցումներ է իրականացնում՝ փորձելով պարզել տարբեր ոլորտներում լավագույններին։ Այս տարի ապահովագրական ընկերությունների շարքում «Սպառողի ընտրություն» մրցանակը հենց Նաիրիին բաժին հասավ։ Ինչպես նշում են ասոցիացիայի ներկայացուցիչները՝ հարցվածները հատկապես գոհունակությամբ ընդգծել են սպասարկման որակը՝ արագ և բարեհամբույր, անդրադարձել առողջության ապահովագրության մեր ծրագրերին, խոսել ընկերության բժիշկ-փորձագետների մասին, որոնք միշտ պատրաստ են խորհուրդ տալ, արագ կազմակերպել բժշկական ծառայությունների մատուցումը։
Այս մրցանակը մենք մեծ հպարտությամբ տուն, այսինքն՝ ՆԱԻՐԻԻ գրասենյակ բերեցինք, քանի որ միշտ էլ ասում ենք՝ մեզ համար ամենակարևոր մարդը հաճախորդն է, մեր աշխատանքի նպատակը՝ նրանց ապահովությունն է։
Մեր հաճախորդներն ամենալավն են, ու հենց նրանց շնորհիվ այս տարի մենք ևս մեկ մրցանակի արժանացանք։ Համազգային վստահության խորհրդի կողմից Նաիրի Ինշուրանսը ճանաչվեց «Տարվա ապահովագրական ընկերություն»։ Ընկերության գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյանը խորհրդանշական արձանիկը ստանալիս շնորհակալություն հայտնեց մեր բոլոր հաճախորդներին, ովքեր հենց մեզ են վստահում իրենց ավտոմեքենայի, առողջության, գույքի, ֆինանսների, ճամփորդության ապահովագրությունը։
Այս մրցանակները մեզ պարտավորեցնում են անել ավելին, դառնալ ավելի լավը, որովհետև մեզ վստահում ու հավատում են։