Մեզ հետ ապահով է
0%
2021 թվականը ՆԱԻՐԻ Ինշուրանսը սկսեց նոր գույներով, նոր տարբերանշանով, նոր կարգախոսով և նոր, հավակնոտ ծրագրերով։ Ու՞մ հետ ենք մեզ ամենից ապահով զգում՝ հարազատ մարդու, հավատարիմ ընկերոջ, լավագույն հարևանի կողքին։ Դրա համար էլ մենք ասում ենք՝ ՄԵԶ ՀԵՏ ԱՊԱՀՈՎ է։ Մենք չենք ցանկանում լինել պարզապես ընկերություն, որին կդիմեք, երբ խնդիր առաջանա, դժբախտություն պատահի, կյանքում դժվարություն լինի․․․ Մենք ցանկանում ենք լինել Ձեր ընկերը, որի կողքին Ձեզ ապահով կզգաք։ Մենք ցանկանում ենք լինել մեր հաճախորդներին ավելի մոտ, ավելի լավ հասկանալ նրանց կարիքները, պահանջներն ու ցանկությունները։ Մենք ունենք լավ, պրոֆեսիոնալ, նպատակասլաց թիմ, որը պատրաստ է ամեն օր սովորել,փոխվել ու կատարելագործվել։ Մենք ուզում ենք խոսել մեր հաճախորդների հետ, լսել նրանց, որովհետև մենք նրանց համար ենք աշխատում, ստեղծում, նրանց ապահովության մասին հոգ տանում։ Մենք այն ընկերությունն ենք, որը հավակնոտ նպատակ է իր առաջ դրել՝ ամեն օր լինել ավելի լավը։
Ընկերության նոր բրենդավորման գործում մեծ թիմ է մասնակցել, ներգրավվել են ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանյան լավագույն մասնագետներ։ Սա ուղղակի գունային կամ պատկերների փոփոխություն չէ։ Նոր գույներն ու տարբերանշանն արտահայտում են այն սկզբունքը, որը դրվում է մեր աշխատանքի հիմքում՝ լինել ավելի մոտ, ավելի հասանելի, լինել ոչ թե պարզապես ընկերություն, այլ՝ ընկեր, որին վստահում ես ու գիտես՝ նա կողքիդ է ու անպայման իր ձեռքը կմեկնի, երբ կարիքն ունենաս։
Մենք ցանկանում ենք այնքան մոտ ու հարազատ լինել Ձեզ, որ մեր մասին խոսելիս ասեք՝ «Իմ Նաիրի»։