Նաիրի ինշուրանս
Cache updated!
Cache updated!

19-12-2023

Կրթությունն ու բիզնեսը՝ ավելի մոտ․ ՆԱԻՐԻՆ և ՀՊՏՀ-ն հուշագիր են ստորագրել

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը համագործակցության հուշագիր են ստորագրել։ Դեկտեմբերի 19-ին ստորագրված փաստաթղթով ընկերության և բուհի երկարամյա հաագործակցությունը նոր փուլ է թևակոխում։

 

Բուհի ուսանողները ոչ միայն պրակտիկա կանցնեն ոլորտի առաջատարներից Նաիրի Ինշուրանսում, այլև գործնական ու տեսական գիտելիքներ կստանան ընկերության փորձառու մասնագետներից։ Այսինքն՝ ոչ միայն ուսանողները կհյուրընկալվեն ՆԱԻՐԻ-ում, այլև մեր լավագույն մասնագետներն էլ պարբերաբար վարպետության դասերով, դասախոսություններով հանդես կգան բուհում՝ ներկայացնելով ապահովագրական գործի հետաքրքիր, գրավիչ կողմերը, նրբությունները և այլն։ Իր խոսքում ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյանը շեշտեց, որ այս հուշագիրը փորձ է մոտեցնելու բիզնեսն ու կրթությունը:

 

Բուհի ռեկտոր Դիանա Գալոյանն ու Նաիրիի գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյանը մտքեր փոխանակեցին ապահովագրական գործի ուսուցման ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ, ինչպես մեծացնել մասնագիտության գրավչությունը և այլն։ Ոլորտի առաջատարներից Նաիրի Ինշուրանսը կարևորում է կրթությունն ու այս ոլորտում ներդրումը։

 

Կողմերը պայմանավորվեցին հանդիպել նոր տարում և քննարկել կոնկրետ, գործնական քայլեր կրթական այս ուղղությունը զարգացնելու համար։