Մեզ հետ ապահով է
0%
Ի դեպ, իսկ գիտե՞ք, թե ինչու՞ է համաժողովն անցկացվում հենց Մոնակոյում։
Համաժողովի հիմնադիրները Մոնտե Կառլոն պատահական չեն ընտրել։ Նախ այն, այսպես ասած, չեզոք վայր է, որը մինչև վերջերս չի ունեցել որևէ ապահովագրական ընկերություն:
Երկրորդ պատճառն այն է, որ Մոնակոյի Իշխանապետությունում ոչ միայն բազմաթիվ բարձրակարգ հյուրանոցներ կան բարձրաստիճան հյուրերի, աշխարհի խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչների համար, այլև տարածքն էլ փոքր է, ինչը դյուրացնում է տեղաշարժը համաժողովի օրերին։
Վերջապես, Մոնակոն մոլորակի ամենաապահով վայրերից մեկն է:
Սեպտեմբերի 7-11-ը Մոնակոյի Իշխանապետությունում՝ Մոնտե Կառլոյում անցկացվեց ամենամյա Rendez-Vous de Septembre 66-րդ համաժողովը։
Ապահովագրական աշխարհի խոշորագույն միջոցառմանը մասնակցում էր նաև ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ։ Ընկերությունը համաժողովում ներկայացնում էր գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյանը։
Rendez-Vous de Septembre-ն անցկացվում է 1957թ. սկսած։ Ամեն տարի այն մեկտեղում է ապահովագրողներին, վերաապահովագրողներին, ինչպես նաև բրոքերներին ու ռիսկերի կառավարիչներին փորձի փոխանակման, փոխշահավետ քննարկումների և կապերի հաստատման համար։ Հեղինակավոր միջոցառմանը մասնակցում են նաև իրավաբաններ, ֆինանսական խորհրդատուներ, ոլորտը լուսաբանող լրագրողներ։
Տարեցտարի համաժողովն ավելի մեծ հաջողություն է գրանցում։ Եթե տարիներ առաջ այն ուներ շուրջ 500 մասնակիցներ 27 երկրներից, ապա այսօր արդեն կոնֆերանսն ունի մոտ 3000 մասնակից աշխարհի ավելի քան 8 տասնյակ երկրներից։
Ներկայացվածությամբ առաջատարն են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Շվեյցարիան և Գերմանիան։
Որպես ամենամեծ մասնագիտական համաժողով՝ այն մասնակիցներին հնարավորություն է տալիս քննարկել առկա հիմնական խնդիրները, մարտահրավերները, շուկայի փոփոխություններն ու հեռանկարները:
Համաժողովի օրերին ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ գործադիր տնօրենը մի շարք կարևոր հանդիպումներ ունեցավ աշխարհի խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Սա ոչ միայն արժեքավոր կապեր հաստատելու, այլև փորձի փոխանակման, նորարար գործիքներին ծանոթանալու կարևոր հարթակ է։