Մեզ հետ ապահով է
0%
Առաջնորդության թեման այսօր աշխարհում ամենապահանջվածներից է։ Առաջնորդելու գրագետ, նորարար և արդյունավետ մոտեցումների փնտրտուքն արդիական է տարբեր երկրներում։ Սեպտեմբերի 29-ին Հայաստանը դարձավ այն վայրը, որը մեկտեղեց ոլորտի ամենահայտնի բանախոսներից մի քանիսին՝ խոսելու, սեփական հարուստ փորձն ու կիրառական հմտություններ փոխանցելու առաջնորդության մասին։
Սեպտեմբերի 29-ին Երևանում կայացավ «Առաջնորդության բնույթը» խորագրով 11-րդ տարածաշրջանային ՄՌ համաժողովը։ Այն կազմակերպել էր Cascade People & Business ընկերությունը՝ Հայաստանի մարդկային ռեսուրսների ասոցիացիայի աջակցությամբ։ Համաժողովի գլխավոր գործընկերն այս անգամ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերությունն էր։
Այս տարի համաժողովի առանցքում առաջնորդության զարգացման և կիրառման այլընտրանքային ձևաչափերն էին։ Հրավիրված էին համաշխարհային ճանաչում ունեցող խոսնակներ 7 երկրներից՝Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Լեհաստանից, Օմանից, Հորդանանից, Թունիսից, Ռուսաստանից և Սերբիայից։ Խոսնակները ներկայացնելու են առաջնորդությանը վերաբերող իրենց ոչ ստանդարտ և նորարար մոտեցումները, ցուցադրելու են առաջնորդության և սեփական ներուժի զարգացման կիրառական մեթոդիկաներ։
Cascade People & Business ընկերության հիմնադիր, Հայաստանի ՄՌ Ասոցացիայի նախագահ Արփի Կարապետյանի խոսքով՝ առաջնորդությունն այսօր միջազգային հարթակներում ամենաքննարկվող թեմաներից է։ Այս համաժողովն առանձնացավ նրանով, որ մեկ հարթակում համախմբվեցին առաջնորդման զարգացման այլընտրանքային մեթոդները։
«Հրավիրել ենք իսկապես եզակի յոթ խոսնակների տարբեր երկրներից, որոնք կկիսվեն առաջնորդման փնտրտուքի ճանապարհին իրենց գտած լուծումներով հատուկ համաժողովի ծրագրով նախատեսված վարպետաց դասերի ժամանակ: Փոփոխությունը, որ բերել ենք այս տարի, առաջնորդության ոչ ստանդարտ մոտեցումները բացահայտելու և կիրառելու հնարավորությունն է»,- նշում է Արփի Կարապետյանը:
Առաջնորդության թեման առանձնահատուկ կարևորություն ունի համաժողովի գլխավոր գործընկերոջ՝ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ համար։ Ընկերությունն այսօր ապահովագրական ոլորտում առաջատարներից է, համաժողովը հրաշալի հնարավորություն է փորձի փոխանակման, նոր գիտելիքներով զինվելու համար»
«Մեր գործունեության ամբողջ գաղափարախոսությունը կառուցված է մարդու կյանքն առավել ապահով դարձնելու շուրջ, ու մենք ձգտում ենք սա անել՝ առավելագույն խնայելով մեր հաճախորդների ժամանակը, նրանց տրամադրելով որակյալ, վստահելի ծառայություններ։ Այս հարցում մեզ օգնության են գալիս նորարար մոտեցումներն ու ժամանակակից տեխնոլոգիական լուծումները։ Այս ամենն անելու, հաջողելու համար, իհարկե, առաջնորդելու, ճիշտ ու համարձակ որոշումներ կայացնելու հմտություններ են պետք»,- նշում է ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյանը։
Նշենք, որ առ այսօր ՄՌ տարածաշրջանային համաժողովը հյուրընկալել է տարբեր միջազգային բանախոսների ավելի քան 30 երկրներից և շուրջ 3000 մասնակիցների 40 երկրներից: Համաժողովն արդեն տասնմեկ տարի շարունակ կենտրոնանում է համաշխարհային և տարածաշրջանային բիզնես հանրությանը հուզող առավել արդիական հարցերի վրա՝ հանդես գալով յուրահատուկ օրակարգով, խորքային բովանդակությամբ։
«Առաջնորդության բնույթը» խորագրով համաժողովի մասնակիցները հնարավորություն ստացան փորձարկելու առաջնորդության պրակտիկայում մինչ այժմ չներկայացված այնպիսի տեխնիկաներ, ինչպիսիք են խորեոգրաֆիան և մարմնի կառավարումը, մեդիտացիան և ֆիթնեսը, այդ թվում՝ մենթալ, storytelling-ը, էներգիայի կառավարումը, շփումը ձիերի հետ, մարդու բոլոր զգայարանների հետ աշխատանքը և այլն։