Նաիրի ինշուրանս

15-02-2023

ՆԱԻՐԻԻ թիմը Հնդկաստանում՝ Seaside Startup Summit-ի գործընկեր

2023 թվականը Նաիրիի համար սկսվեց, մեղմ ասած, բուռն սկսվեց։ Փետրվարին Նաիրի թիմը մեկնեց Հնդկաստանի հեռավոր Անդրա Պրադեշ նահանգի Վիշակհապատնամ քաղաք՝ որպես SSSHolidays-ի գործընկեր։

 

Դեռևս 2020 թվականին Ստարտափ Արմենիա հիմնադրամի կողմից մշակված այս նոր ձևաչափն առաջին անգամ հաջողությամբ անցկացվել է անցած տարի դեկտեմբերին Արաբական Միացյալ Էմիրություններում։ Այս անգամ էլ ձևաչափը համախմբեց հայաստանյան ստարտափերին, ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին՝ մեկ հարկի տակ, այս դեպքում՝ մեկ ափին։

 

 

Նաիրի Ինշուրանսը, լինելով մի ընկերություն, որը ձգտում է առաջատար լինել ապահովագրական ոլորտի թվայնացման գործում և մեծ տեղ է տալիս տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանն աշխատանքում, սիրով արձագանքեց նախաձեռնությանը միանալու առաջարկին։ Բացի այդ, Նաիրի Ինշուրանսի ու Ստարտափ Սամմիթի համագործակցությունը նոր չէ, ինչ-որ առումով՝ ավանդույթ է դարձել։ Նաիրիի համար կարևոր է ներդրում ունենալ հայաստանյան ստարտափ էկոհամակարգի զարգացման գործում։

 

Որպես SSSHolidays-ի official insurance partner` Նաիրին բոլոր մասնակիցներին նվիրեց ճամփորդական ապահովագրություն՝ հոգ տանելով նրանց անվտանգության մասին ուղևորության բոլոր օրերի ընթացքում։ Բացի այդ Նաիրի թիմի կազմում Հնդկաստան էր մեկնել նաև մեր բժշկուհի Վերոնիկան, որը հնդկաստանյան ամբողջ ուղևորության ընթացքում հոգ էր տանում մասնակիցների առողջության մասին։ Առավոտներն էլ  Նաիրիի հետ առողջ էին սկսվում՝ յոգայի վարժանքներով։

 

Նաիրի թիմը Հնդկաստանում ՏՏ համայնքին ներկայացրեց հատուկ մշակված Medical Backup Unlimited առողջության ապահովագրության փաթեթը։ Այս ծրագիրը բացառիկ է, մտածվել ու մանրամասն մշակվել է՝ հաշվի առնելով IT ընկերությունների հետ աշխատանքի ընթացքում կուտակված փորձը՝ ինչ կարիքներ ու պահանջներ ունեն ոլորտի ներկայացուցիչները։ Այս փաթեթը բացառիկ է նաև նրանով, որ տալիս է անսահմանափակ ամբուլատոր ծառայություններից օգտվելու հնարավորություն։

 

Հնդկաստանում էլ Նաիրին ապացուցեց, որ մեզ հետ ապահով է օդում, ջրում և ցամաքում։