Մեզ հետ ապահով է
0%
Մեր երկրի ապագան և ուժը կրթության մեջ է։ Այս համոզմունքով Նաիրի Ինշուրանսը դարձավ Koreez ամենամյա մրցանակաբաշխության ռազմավարական գործընկերը։
Մենք հավատում ենք՝ կրթված, գիտելիքով զինված մարդը կարող է փոխել աշխարհն ու այն ավելի լավը դարձնել։
Հոկտեմբերի 8-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ հերթական Koreez-ը։
Կրթական յուրօրինակ «Օսկար» ստացան լավագույն աշակերտները, մրցանակների արժանացան նաև ուսուցիչները։
ՆԱԻՐԻԻ սահմանած հատուկ կրթաթոշակ-մրցանակն էլ հանձնվեց 11-րդ դասարանցիների ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՑՉԻՆ։
Koreez-ի նպատակն է բացահայտել դպրոցական տաղանդներին և խրախուսել, օգնել, որ կրթության հանդեպ նրանց սերն ու ձգտումը բազմապատկվի։
Նաիրին հպարտ է լինել այս մեծ ու կարևոր առաքելության կողքին։