Մեզ հետ ապահով է
0%
Նաիրի Ինշուրանսը գործարկել է հայաստանյան շուկայում ապահովագրական առաջին բջջային հավելվածը՝ Nairi Mobile։ Մի մեծ թիմ ամիսներ շարունակ աշխատել է ստեղծելու այնպիսի հավելված, որը միաժամանակ և՛ դյուրին կլինի օգտագործելու համար, և՛ հարմար ու արագ, և՛ կխտացնի այն ամբողջ տեղեկատվությունը, որի կարիքը կարող է ունենալ հաճախորդը։
Այն հասանելի է և՛ ios, և՛ Android համակարգերի համար։
Ներբեռնում եք հավելվածն ու կարող եք ապահովագրությանը վերաբերող տարբեր գործարքներ անել բջջային հեռախոսով՝ մի քանի հպումով։
Հավելվածը ներբեռնելուց հետո անհրաժեշտ է գրանցվել, լրացնել պահանջվող դաշտերն ու արդեն ունեք, այսպես ասած, Ձեր անձնական գրասենյակը։
Այստեղ կարող եք տեսնել Նաիրի Ինշուրանսի հետ կնքված ապահովագրական բոլոր պայմանագրերը՝ գործող և ավարտված։ Եթե տեղի է ունեցել պատահար, հենց այստեղից կարող եք հատուցման դիմում ներկայացնել։ Անձնական գրասենյակում կցված է առողջության ապահովագրության գծով անհատական քարտը, ուստի ֆիզիկապես այն ձեզ մոտ պահելու կարիք չկա։ Այստեղ կա հնարավորություն պատվիրելու բժիշկ-փորձագետի հեռախոսազանգ։ Գրասենյակում կա նաև առանձին զրուցարան, որտեղ դուք կարող եք առցանց հարցերն ուղղել ձեր անձնական բժշկին և սեղմ ժամկետում պատասխան ստանալ։
Անձնական գրասենյակում կարող եք հետևել ներկայացված հատուցման դիմումի ընթացքին, տեսնել՝ ինչ կարգավիճակ ունի ներկա պահին։ Եթե ավտոմեքենայի ԱՊՊԱ պայմանագրի ժամկետն ավարտվել է, հենց այստեղ էլ կարող եք նոր պայմանագիր կնքել։
Հիմա Նաիրիի ծրագրավորողների թիմն աշխատում է՝ մեքենային պատճառված վնասի գնահատում AI-ով, այսինքն՝ արհեստական բանականությամբ իրականացնելու գործառույթը հավելվածում վերջնական ներդնելու ուղղությամբ։ Գործիքի demo տարբերակը մի քանի անգամ հաջողությամբ փորձարկում է անցել, ուստի առաջիկայում Նաիրին ևս մի նորարարության հեղինակ է դառնալու։