Նաիրի ինշուրանս
Cache updated!

17-12-2023

Շարունակելով սատարել կրթությանը․ ՆԱԻՐԻՆ՝ բժշկական կոնֆերանսի գործընկեր

Նաիրին այնտեղ է, որտեղ կրթությունն է, նոր գիտելիք ձեռք բերելու, զարգանալու հնարավորությունը։ Դեկտեմբերի 15-17-ը Երևանի Կամերային երաժշտության տանն անցկացվեց Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի կազմակերպած «Կնոջ և տղամարդու առողջություն» խորագրով եռօրյա կոնֆերանսը։

Նաիրի Ինշուրանսը կոնֆերանսի գործընկերն էր։ Կոնֆերանսին մասնակցում էին մոտ 300 տարբեր նեղ մասնագիտացումներ ունեցող բժիշկներ։ Մասնակիցների թվում էր նաև ՆԱԻՐԻԻ բժիշկների թիմը՝ ոլորտի նորություններին ծանոթանալու, փորձի փոխանակման նպատակով։

ՆԱԻՐԻՆ կարևորում է հիվանդությունների կանխարգելումն ու վաղ հայտնաբերումը։
Դեկտեմբերի 17-ին կոնֆերանսի շրջանակում Նաիրի Ինշուրանսի Անձնական հայտերի ապահովագրության դեպարտամենտի ղեկավար Աղավնի Դիլանյանը ներկայացրեց կանխարգելիչ բուժզննումների փաթեթներից երկուսը։

Medical Check-up-ը և Best Women-ը մշակվել են ընկերության սոցիալական պատասխանատվության շրջանակում՝ նպատակ ունենալով խթանել մեր քաղաքացիներին տարեկան բուժզննումներ անցնել, ապրել առողջ և երջանիկ։ Այս երկու ծրագրերը հնարավորություն են տալիս տարեկան փոքր գումար ծախսելով կանխարգելիչ համալիր լաբորատոր և գործիքային հետազոտություններ անցնել, որոնք թույլ են տալիս հայտնաբերել տարածված մի շարք հիվանդություններ վաղ փուլում։ Աղավնի Դիլանյանը նաև վիճակագրական որոշ տվյալներ ներկայացրեց, ըստ որոնց ՀՀ-ում ամենից շատ մահացության պատճառ են դառնում սրտանոթային և օնկոլոգիական հիվանդությունները։ Մեր կանխարգելիչ ծրագրերը կազմվել են՝ հաշվի առնելով նաև երկրի վիճակագրական տվյալները։